Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ՄՇԱԿՎՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Դեկտեմբեր 05,1998 00:00
spitak

-1988 թ. դեկտեմբերին, երբ երկրաշարժն եղավ, ես Հայաստանի պետնախագծի կապիտալ շինարարության նախագահի տեղակալն էի։ Ես ու իմ գործընկերները հրաշալի հասկանում էինք, որ 40% փլուզված հանրապետությունը տարիներ շարունակ ենք վերականգնելու, եվ մեր պատասխանատվությունը՝ պետնախագծի դերը գոյություն ունեցող վարչահրամայական կարգերի օրոք։

Այն ժամանակ բոլոր միջոցները ՍՍՀՄ Պետնախագիծն էր տրամադրում, եւ մենք հուսադրվել էինք, երբ երկրորդ-երրորդ օրը մեզ օգնության հասան այս գերատեսչության գրեթե բոլոր կառավարիչները՝ ՍՍՀՄ-ի Պետնախագծի Նախագահ Յու. Մասլյուկովի գլխավորությամբ։ Եկան նաեւ Միութենական Իշխանության ղեկավարները՝ նախագահ Ն.Ռիժկովի եւ այլ նախարարությունների ու գերատեսչությունների գլխավորությամբ։ Մեր առջեւ խնդիր էր դրված՝ մի քանի օրվա ընթացքում ներկայացնել վճիռները եւ Մոսկվա ուղարկել՝ հաստատելու։ Այս աշխատանքին մի քանի օր էր տրամադրված, իսկ այդ ժամանակվա ընթացքում հնարավոր չէ մանրամասնորեն որոշել ավերածությունների, վերակառուցման եւ կառուցման քանակը։ Մեր եւ Մոսկվայից եկած բոլոր մակարդակների մասնագետները օրուգիշեր աշխատելով՝ ծրագիր ներկայացրին, եւ արդեն դեկտեմբերին հաստատեցին այն։

– Իսկ ժամկետնե՞րը։ Չէ՞ որ դրանք իրական չէին։

– Իհարկե։ Ավելին՝ երբ Ռիժկովն եկավ՝ հանձնարարություն տվեց. ծրագրի մեջ երեք տարի ժամկետ մտցնել։ Իսկ Գորբաչովի գալուց հետո ստիպված էինք այդ ամենը երկու տարվա վերահաշվել։ Իրոք, Միության հզորությունն էր զգացվում, որն օգնում է իր հանրապետությանը։ Համոզված եմ՝ եթե Միությունը դեռ 3-5 տարի էլ պահպանվեր, մենք ամեն ինչ կվերականգնեինք։

– Ինչպե՞ս վերաբերվեց ծրագրի վերանայմանը մոսկովյան բյուրոկրատիան։

– Մոսկվա եկանք Հայաստանի պետնախագծի նախագահ Մ.Մկրտչյանի գլխավորությամբ։ Գրասենյակներով էինք վազվզում՝ վիզաներ ստանալու համար։ Ի՞նչն է հետաքրքիր՝ ոչ մի աստիճանավոր անտարբեր չմնաց, ամեն մեկը որպես իր անձնական ողբերգություն էր ընդունում մեր երկրաշարժը։

– Քանի՞ տարի է պետք վերականգնելու համար։

– Չորրորդ տարին է՝ չգիտեմ ինչ է կատարվում այնտեղ. Մոսկվայում եմ ապրում։ Միայն կարող եմ ասել, որ 1994 թ. Հայաստանի իշխանությունը ավելի հիմնավոր ծրագիր էր ընդունել, որը ենթադրվում էր մինչեւ 2000թ., ես էի այն զեկուցում կառավարության նիստին։ Այդ ծրագրի մշակման համար հատուկ աշխատախումբ էր կազմված, որը համալրում էր հանրապետության բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներին, իսկ ընդհանրացնում էր «Երեւաննախագիծ» ինստիտուտը։ Ես այդ խմբի ղեկավարն էի։ Մեզ տրամադրված վեց ամսվա ընթացքում ստիպված էինք ամեն ինչ նորից սկսել։ Ծրագիրը ընդունելու ժամանակ լիկվիդացման եւ վերակառուցողական մեր աշխատանքները 900 մլն ամերիկյան դոլար էին կազմում, որից 560 մլն սոցիալական ոլորտին, 340 մլն վերականգնողական արդյունաբերությանն էր տրամադրված։ Կարող եք հաշվարկել՝ ինչն է արված եւ ինչ է մնացել։

– Ի՞նչ ապրումներ ունեք 10 տարի անց։

– Խոնարհվում եմ զոհվածների հիշատակին եւ հպարտանում իմ ժողովրդի արիությամբ։

ՏԵՐ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՎԻԿՏՈՐԻ.

Այն ժամանակ՝ Պետնախագծի կապիտալ շինարարության նախագծի տեղակալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031