Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՋՈՒՌ

Դեկտեմբեր 05,1998 00:00
jajur

Պատմում է գյուղապետ Նորայր Մխիթարյանը

«Ջաջուռը ստեղծվել է 1828 թվականին, այստեղ ծնվել է Մինասը։ Գյուղը 226 տնտեսություն ունի։ Տարիներ շարունակ, մինչ երկրաշարժը, գյուղը եղել է մի փոքրիկ քաղաք իր բոլոր կուլտուր-կենցաղային հարմարություններով. մանկապարտեզ, դպրոց, կենցաղի տուն, փոստ, թանգարան, մշակույթի տուն։ Աղետը ավերեց գյուղը հարյուր տոկոսով։ Ներկայումս գյուղում չկա ոչ մի կուլտուր-կենցաղային օբյեկտ։ Դպրոցը փայտաշեն տնակում է։ Ունենք 204 աշակերտ։ Տնակն էլ արդեն շարքից դուրս է եկել Ջաջուռի բնակլիմայական պայմանների պատճառով։ Ունենք փոքրիկ, փայտաշեն ակումբ, որը զուրկ է հարմարություններից, մանկապարտեզ ունենք, բայց չի գործում։ Սննդի հարցը չենք կարողանում լուծել։ Հետերկրաշարժյան ընթացքում պետականորեն կառուցվել է 54 բնակարան եւ 31 կիսակառույց կա։ Նախատեսված էր կառուցել 225 բնակարան։ 54 բնակարանից 26-ը կառուցել է ՀԲ-ն, իսկ մնացածը՝ ուզբեկ շինարարները։ Այս բոլորը կառուցվել է մինչեւ 1992 թիվը, դրանից հետո ոչինչ չի կառուցվել։ Նախատեսված է Ջաջուռում 1999-2001 թթ. կառուցել եւս 130 բնակարան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031