Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԵԹԵ ԿՅԱՆՔԸ ԹԵԼԱԴՐԵՑ, ՆՈՐԻՑ ԿԳՆԱՆՔ ՀԱՐԹԱԿ»

Դեկտեմբեր 05,1998 00:00
Davit Vardanyan

«Հրատապ թեմա» շրջանակներում երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր նախագահի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Վարդանյանը։ Վերջինս որերորդ անգամ կրկնեց (նշանակումից հետո), որ սկսած 90 թ. իրենց կուսակցությունը պայքարել է օրենքի իշխանության եւ արդարության համար, որ ինքն օգտվել է իր պատգամավորական լիազորությունից եւ սակայն շտկել որեւէ բան՝ «մեծ մասամբ անարդյունք» է եղել։

«Ես որոշ տատանումներից հետո, խորհրդակցելով կուսակիցներիս հետ, համաձայնեցի»,- ասաց նա, քանի որ ցանկացել է տեսնել, թե գործադիր լծակներ ունենալով «հնարավո՞ր է ինչ-որ չափի» շտկել իրավիճակը, «հնարավո՞ր էր ինչ-որ բաներ փոխել»։ Նա հավատացրեց, որ իր նպատակը բացարձակ քաղաքական չի եղել, «որովհետեւ խոսք չի գնում քաղաքական ուժերի ինչ-որ համագործակցության» մասին, որ «գաղափարական նահանջ չի եղել»։ Իսկ որ հետաքրքիր էր, «պաշտոնն առաջարկվել է Դավիթ Վարդանյանին եւ ոչ՝ ԱԺՄ-ին»։

Այնուամենայնիվ, նախագահի վերահսկողության ծառայության պետը տեղեկացրեց, որ իրենց նոր կանոնադրությունը դեռ սեպտեմբերից ներկայացվել է ՀՀ նախագահին։ Իրենց ծառայությունն ունի երեք բաժին՝ 6-ական աշխատակիցներով։ Եվ գտնում է, որ իրարից անկախ գործող վերահսկողական մարմիններն էլ խճողում են մեկ միասնական վերահսկողությունն իրականացնելը։

Նա հասարակական եւ քաղաքական շրջանակների սպասումներն իրենից գնահատեց «հանդիսատեսի սպասում», քանի որ իր խնդիրը չէր փնտրել աղմկահարույց-սկանդալային գործեր։ Նշեց, որ «Կենտրոն» համայնքում եւ Աբովյան քաղաքում ստուգումներից հետո կազմած եզրակացությունը (չարաշահումների, յուրացումների հետ կապված) նախագահի տրամադրության տակ է եւ, որ առաջարկվել է անվստահություն հայտնել «Կենտրոնի» թաղապետին։

«Օրենքով եւ անարդար» բազմաթիվ օրինակներից էլ բերվեց սեփականաշնորհման գործընթացը։ Փաստորեն հասկացանք, որ Դ. Վարդանյանի ծառայությունն այս պահին գործում է հին կանոնադրությամբ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1994 թ. օգոստոսի 1-ի հրամանագրով «Ստուգումների վերաբերյալ», որի լիազորությունն է, ի դեպ, ՀՀ նախագահի հրամանագրերի եւ կառավարության որոշումների կատարման ընթացքի ստուգումներն իրականացնելը։ Արդյունքում «մենք մեր գործողություններում բավականին կաշկանդված ենք»։ Դ. Վարդանյանն ըստ այդմ կարեւոր համարեց «Վերահսկողության մասին օրենքի» մշակումն ու ստեղծումը։

Իսկ պատմահամեմատական փորձ էլ չարվեց (ասենք, Ճապոնիայի, Ամերիկայի հետ), որովհետեւ ինքը ճիշտ էր. «Մենք չափազանցնում ենք իր գիտելիքները», նաեւ այն, որ «ինքը անարդարությունների մասնագետ չի»։ Այն հարցին, թե Դ. Վարդանյանը կմասնակցի՞ խորհրդարանական գալիք ընտրություններին, նա ասաց. «Իմ այսօրվա մտածողությամբ ընտրություններին մասնակցելու եմ», իսկ «Առավոտի» հարցին, թե՝ հարթակը չի՞ կանչում ակտիվ Դ. Վարդանյանին եւ, իբրեւ պետական պասիվ ծառայող ինչպե՞ս է գնահատում նախագահի ապարատի գործունեությունը, նա պատասխանեց այսպես.

– Դուք իզուր եք հարցը դնում այդպես, թե մարդկանց համար կարեւորը շարժումն է, նպատակը՝ ոչինչ։ Եթե կյանքը թելադրեց, նորից կգնանք հարթակ, հիմա դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում։

Ինչ վերաբերում է «ապարատի գործունեությանը».

– Հիմա էլ ակտիվ պետական ծառայող եմ… Գնահատականը, ցավոք, չեմ կարող տալ, որովհետեւ նախագահական ապարատին ծանոթ չեմ. շփումներ շատ քիչ են լինում այնտեղ։ Դեռ վերահսկելու այնքան շատ բան կա, որ նախագահական վերահսկողությանը չենք հասել…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031