Լրահոս
Օրվա լրահոսը

50-50-Ը ԿՔՆՆԱՐԿՎԻ

Դեկտեմբեր 05,1998 00:00
lurer

Որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, որ երկրապահները կոմունիստների հետ համաձայնության էին եկել համամասնական-մեծամասնական մանդատները 50-50%-ով բաժանելու մասին։ Պատասխանելով «Առավոտի» այդ հարցին, «Երկրապահի» ընտրական օրենսգրքի պատասխանատու Վիկտոր Դալլաքյանը հավաստեց նման առաջարկի իսկությունը, ասելով նաեւ, թե իրենք դեռ այն չեն քննարկել։

4000 ՀՍԿԻՉ ՄԵՔԵՆԱ

Չնայած հնչած բազմաթիվ հարցադրումներին, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանն այդպես էլ չորոշակիացրեց, թե քանի հսկիչ դրամարկղային մեքենա է բերվել հանրապետություն։ Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, առաջին խմբաքանակն արդեն հասել է Հայաստան՝ շուրջ 700 միավոր։ Նախատեսվում է եւս 3300 հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրումը Ռուսաստանից եւ Թուրքիայից։

ԳԻՆ ԵՄ ԱՍԵԼ

Ըստ որոշ տեղեկությունների, օրերս 300 հազար դոլարով վաճառվել է Մերգելյան ինստիտուտի մերձակայքում գտնվող այն խանութը, որը ժամանակին պատկանել է Մերգելյան ինստիտուտի ջոկատին։ Հետագայում այն, ըստ նույն աղբյուրների, անցել է մերգելյանական ծագում ունեցող գործիչներից մեկին։

ԲԱՐԵՎ, ԼԱՎ ԵՄ

«Հանրապետություն» միավորման պատգամավորներից մեկը դեկտեմբերի 4-ին ներկայացել է խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանին ու ասել.

-Ալբերտ Բազեյանը շփոթված է։

-Ինչո՞ւ։

-Միջանցքում իրեն տեսա, ասացի բարեւ Ձեզ պրն Բազեյան, պատասխանեց՝ լավ եմ։

Ո՞ՒՐ ԷԻՐ, ՆԱԽԱՐԱՐ

Ըստ որոշ լուրերի, էներգետիկայի ներկայիս նախարարը մինչեւ պետական համակարգում աշխատանքի անցնելն ակտիվ առեւտրով է զբաղված եղել Մալաթիայի շուկայի հարեւանությամբ գտնվող մի խանութում։ Այնպես որ, շատերը կարող են նրանից եւ ձու, եւ շաքարավազ գնած լինել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031