Դեկտեմբերի 4-ին, երկարատեւ ընդմիջումից հետո, Ազգային ժողով ներկայացավ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը։ Իմանալով այդ մասին, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը բարձրաձայնեց. «Աչքներս լույս»։
Իսկ թե ինչո՞ւ էր Վազգեն Մանուկյանը եկել խորհրդարան, կարդացեք 2-րդ էջում։
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՔՆՆԵԼ
Օրերս ՀՀ կառավարությունն առաջարկել է փոփոխություններ մտցնել փաստաբանության մասին օրենքում եւ պետական հանձնաժողովի միջոցով որոշել փաստաբանների անհատական կազմը։ Երեկ Հայաստանի փաստաբանների կոլեգիան դա որակել է որպես անկախ փաստաբանական ծառայությունը ոչնչացնելու փորձ։
Կարդացեք նաև
Կոլեգիայի հայտարարությունը կարդացեք 9-րդ էջում։
ՈՐՏԵՂ ԳՐԱՆՏ՝ ԱՅՆՏԵՂ ՀԱՑ
Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե նախագահի վերահսկողական ծառայությունը նպատակ չունի՞ իր հայացքն ուղղել միջազգային գրանտատու կազմակերպությունների գործունեությանը, Դավիթ Վարդանյանն ասաց. «Որտեղ փող կա, այնտեղ կա հաց։ Կասկածներ կան՝ գրանտներ ինչու են տրվում, ինչի համար… այդպիսի կասկածներ ես էլ ունեմ։ Սակայն մենք չենք վերահսկում. հնարավոր չէ այդքան լայն սպեկտր…»:
ՍԻՄՊՈԶԻՈՒՄԸ՝ 227 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի տեղեկանքում շատ հետաքրքիր մի դիտարկում է արված. «Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ներդրումներ կատարել Հայաստանում» թեմայով կազմակերպված սիմպոզիումի վրա ծախսվել է 227 հազար դոլար։ Այդքան քիչ։
Փաստաթղթի ավարտը կարող եք կարդալ 10-րդ էջում։
ՀՐԱՎԵՐ
Երեկ մշակույթի փոխնախարար, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը խմբագրությանը դիմեց հետեւյալ հրավերով. «Առավոտի» չար լեզուները գրել են, որ Կոմիտասում 3 սենյականոց բնակարան եմ գնել։ Ճիշտ է, միայն չարաբար մոռացել են նշել, որ մինչ այդ վաճառել եմ 4 սենյականոց բնակարանս, «06» մակնիշի մեքենաս եւ ավտոտնակս։
«Դմբո» պատգամավոր եմ. ոչ կաշառք եմ վերցնում, ոչ որեւէ այլ եկամուտ ունեմ։ Մտահոգված «Առավոտի» հեղինակությամբ՝ հրավիրում եմ արդեն երկու տարի կիսանորոգ բնակարանս՝ ակնկալելով, որ Ձեր թերթի միջոցներով ավարտին կհասցնենք կիսատը, հո սուտ չե՛ք դուրս գալու»։