Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷԼ «ՌՈԼԵՔՍ», ԷԼ՝ ՆԻՍ

Դեկտեմբեր 04,1998 00:00
lurer

Ազգային ժողովի քննարկումների ժամանակ, երբ արծարծվում էր գործադիր եւ օրենսդիր մարմիններում աշխատողների աշխատավարձերի հարցը, ՀՀՇ-ական պատգամավոր Վաչագան Հարոյանը հարցրեց. «Իսկ բավարա՞ր է, որ իր աշխատավարձով հանրապետության նախագահը «Ռոլեքս» ժամացույց գնի»։

Իսկ Արշակ Սադոյանն էլ հարցրեց, թե արդյոք, նվիրատվությունների մեջ արձանագրվելո՞ւ է այն գումարի չափը, որը մի գործարար ծախսել է հանրապետության նախագահի՝ Նիս քաղաքում հանգստանալու համար։

ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՊՂԾԵԼ ԱՐՁԱՆՆԵՐԸ

«Օրագրի» թղթակցի այն հարցին, թե ովքեր կարող էին լինել Շահումյանի եւ Մյասնիկյանի արձանների պղծման կազմակերպիչները, ՀԿԿ կենտկոմի 1-ին քարտուղար Սերգեյ Բադալյանը պատասխանել էր. «Կարդացեք երեկվա եւ այսօրվա «Երկիր» օրաթերթը, եւ ձեզ համար պարզ կդառնա, թե ովքեր են կազմակերպիչները»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն այս առնչությամբ «Առավոտին» ասաց. «Նախ, ինչքան էլ համաձայն չլինենք Շահումյանի եւ Մյասնիկյանի քաղաքական հայացքների եւ գործունեության հետ, այն, ինչ արվել է նրանց արձանների նկատմամբ, այնուամենայնիվ, դատապարտելի է։ Ինչ վերաբերում է կոմունիստների անուղղակի մեղադրանքներին՝ դրանք լրիվ մերկապարանոց են եւ որեւէ հիմք չունեն»։

ԱՍՈՂԻԿԻ «ՍՐԲԱԶԱՆ» ԳՈՐԾԸ ԵՎ…

Ասողիկ սրբազանի դեմ հարուցված քր. գործի կապակցությամբ Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գարեգին սրբ. Ներսիսյանն ասաց.

-Ասողիկ սրբազանի գործը վարույթում է, եւ սպասում ենք դատաքննության արդյունքներին, որոնց հայտնի դառնալուց հետո եկեղեցապատկան իշխանություններն իրենց դիրքորոշումը կճշտեն։

ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ «ՀԱՅՐԵՆԻՔԻՑ»

Նախընթաց նստաշրջանում տեւական մի ժամանակ կաղում էր «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամ Պետրոս Մաքեյանը, որը ոտքը կոտրել էր ֆուտբոլային խաղի ժամանակ։

Դրանից առաջ ոտքը կոտրել էր խմբին մաս կազմող մեկ այլ պատգամավոր՝ Գրիգոր Գրիգորյանը։ «Հայրենիքի» հետ նոր փորձանք է պատահել՝ թեւն է կոտրել «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանը։

Մեր տեղեկատվության կատակային բովանդակությունը նրան մի պահ ցավերից կտրելու նպատակ է հետապնդում։ Կամենում ենք շուտափույթ ապաքինում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031