Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը

Դեկտեմբեր 03,1998 00:00
mrcanak

Մեզ տեղեկացրել էին, որ ԻՄ-ը երեկ «ընտրելու» է տարվա լավագույն լրագրողին։ Մեծ եղավ մեր զարմանքը, երբ հայտնվելով ԻՄ-ում, տեսանք, որ «ամեն ինչ խաղաղ էր մեր լեռների պես»։ Հանդիպեցինք, բնականաբար, ԻՄ դիվանի (խորհրդարանի) խոսնակ Արամ Հարությունյանի հետ, որն էլ ասաց, թե ԻՄ ամենամյա մրցանակը կհանձնվի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրը, ժամը 11-ին։ Կա հանձնաժողով, որում ընդգրկված են նախորդ երկու տարիների հաղթողներից՝ Արմեն Հովհաննիսյանից, Մարգարիտ Գրիգորյանից բացի Պերճ Զեյթունցյանը, Վլադիմիր Գրիգորյանը, Լյուդմիլա Հարությունյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Մեսրոպ Մովսիսյանը եւ ԻՄ ներկայացուցիչներ՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ։ Իմ դիվանի խոսնակը տեղեկացրեց նաեւ, որ իրենք զբաղված են «նյութեր նայելով» (կան հայտեր նաեւ), որոնք դեկտեմբերի 5-ին փակ ծրարներով կհանձնվեն, ապագա հաղթողի անունն էլ հետը։ Դեկտեմբերի 10-ին ծրարները կբացվեն իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողների աչքի առաջ։ Սրտատրոփ սպասում ենք նաեւ տարվա չլրագրողի հայտնությանը, որին ավանդաբար «հասնում» էր սեւ գույնի ակնոցներ եւ մի բուռ… բամբակ։ Մեր հարցին, թե «եկե՞լ են հանձնաժողովի անդամները, եւ նիստը բա՞ց, թե՞ փակ է», խոսնակն ասաց.

– Ըստ էության, բաց է։ Բայց, քանի որ դա կարող է ազդի, դրա համար մենք ուզում ենք կողմնորոշվել, իրար համոզել, իրար մատուցենք, ուղղակի, որպեսզի բազառի չվերածվի…

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031