Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

Դեկտեմբեր 03,1998 00:00
vnas

Դեռեւս 19-րդ դարում ազգային գրական-քաղաքակիրթ միտքը զգուշացնում էր հայ ժողովրդին հեռու մնալ քաղաքակրթությունից, քանի որ դրանից վնասից բացի օգուտ չի կարելի սպասել: 20-րդ դարավերջին էլ մեր մտածողները ջանք ու եռանդ չեն խնայում սեփական ժողովրդին քաղաքակրթության վնասներից հեռու պահելու համար:

Դրա դրսեւորումն էր կառավարության նորամուծությունը, ըստ որի բոլոր խանութներում, վարսավիրանոցներում, կազինոներում պետք է տեղադրվեն դրամարկղեր, եւ յուրաքանչյուր գնումի համար գնորդը պետք է կտրոն ստանա: Սրան անմիջապես արձագանքեց անխոնջ Արշակ Սադոյանը: Նրա հակափաստարկը բավականին պարզ է՝ մեզ մոտ առեւտրի կուլտուրա չկա. ոչ խանութպանն է հակված չեկ տալու, ոչ էլ գնորդին է դա պետք: Եւ մեր ազգային առեւտրի առանձնահատկությունից օգտվելու են հարկային տեսուչները եւ հսկայական եկամուտներ կստանան: Ըստ այդմ՝ պետք չէ ներդնել դրամարկղերը:

Իհարկե, այդպես էլ կա ու կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակ մարդիկ, խանութպանները, Արշակ Սադոյանը եւ ժողովրդի մյուս ընտրյալները ցանկություն չունենան գոնե մի քայլ առաջ գնալու: Հատկապես ժողովրդի ընտրյալները, մեր համեստ կարծիքով, պետք է շահագրգռված լինեն, որ մեր երկիրը գոնե մի քիչ զարգանա: Նրանց պարտքը պետք է լինի՝ հասկացնել սեփական ընտրողներին, որ գնումի համար չեկ ուզեն. այդպես նրանք կստիպեն խանութպանին բաց աշխատել: Երբ խանութպանը սկսի բաց աշխատել, նա արագ կարգի կբերի իր գործերը, կխուսափի ստվերային գործարքներից, ժամանակին հարկ կմուծի եւ այլն: Երբ նա այս ամենը անի, հարկային տեսուչի հետ արդեն ուրիշ լեզվով կխոսի եւ ոչ թե կմտածի նրան «առնելու» մասին:

Այդ ժամանակ հարկային տեսուչը ստիպված կլինի կամ թողնել համակարգը, կամ մի քիչ ազնիվ աշխատել: Այդ ժամանակ արդեն կկոնկրետանա այն խնդիրը, թե ովքեր են մեղավոր աշխատավարձի, թոշակների, նպաստների վճարման ուշացման համար: Այդ ժամանակ հարկատուն, որ մինչ այսօր միայն պարտականություններ ուներ եւ կթու կով էր պետական չինովնիկների համար, կունենա նաեւ իրավունքներ եւ համապատասխան օղակներից կպահանջի կատարել իրենց պարտականությունները, եւ այսպես շարունակ: Թե չէ, ինչի՞ նման է՝ ոչ ոք չգիտի՝ ով է այս երկրի տերը, ով է պատասխանատու տարբեր իրավիճակների համար, ինչու ոչինչ չի փոխվում:

Սա է իրական աշխատանքը: Եթե մտածում ենք, որ սա երկրորդական խնդիր է, ապա ինչքան էլ խոսենք «առաջնային» խնդիրների մասին, ոչինչ, միեւնույն է, չի ստացվելու: Կամ էլ չպետք է երեսպաշտությամբ զբաղվել. կամ քաղաքակիրթ երկիր ենք ուզում դառնալ, կամ էլ մնում ենք այնպիսին, ինչպիսին կանք: Մեկը Արշակ Սադոյանը. մարդն արդեն 7 տարի խոսում է՝ ի՞նչ է փոխվել դրանից:

Ա. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031