Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐԻ ՀԱՐԳԸ ԿՃԱՆԱՉԵ՞Ն

Դեկտեմբեր 03,1998 00:00
lurer

Նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանի լիազորությունների եռամսյա ժամկետն այլեւս սպառվել է։ Եվ ՔԽ-ի այսօրվա նիստում որոշվելու է գործադիր նոր քարտուղարի ընտրության հարցը։ Սակայն բացառված չէ նաեւ Հրանտ Խաչատրյանի վերընտրությունը։

ՎԱՐՉԱՊԵՏԸ «ԵՐԿՐԱՊԱՀԻՆ» ՉԻ ՀԱՐԳՈՒՄ

Ըստ որոշ լուրերի, դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի առանձնասենյակում հյուրընկալվել է վարչապետ Արմեն Դարբինյանը։ Թեպետ նույն ժամին «Երկրապահ» կամավորական խումբն առանձին նիստ էր գումարում, ուր քննարկում էր տնտեսական հարցեր, սակայն վարչապետն այդպես էլ չի բարեհաճել գոնե հարգանքի այց տալ երկրապահներին։

Ո՞ՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՆ ԷՐ

«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Հայաստանը տնտեսական բոյկո՞տ է հայտարարել ԼՂՀ-ին» հրապարակման մեջ թռուցիկ նշել էինք Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ նախկինում գործող մաքսակետի մասին։ Հավելյալ պարզաբանենք, որ այդ մաքսակետը տեղադրել էր Հայաստանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031