Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ

Դեկտեմբեր 03,1998 00:00
lurer

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Ադրբեջանը մտավախություն ունի, թե ներկայացված փաստաթուղթը նպատակ ունի երկիրը վերածել կոնֆեդերացիայի:

Այս եւ այլ հարցերի շուրջ նրա հարցազրույցը մեր թղթակցին կարդացեք 10-րդ էջում:

ԿԵՆՍԱՓՈՐՁ

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը մի միջադեպ պատմեց։ Այս տարվա փետրվարին ԱՄՆ-ի կոնգրեսականներ էին եկել եւ Միացյալ Նահանգների դեսպանատունը այդ առիթով ընդունելություն էր կազմակերպել։ Զրույց էր եղել ընտրական հանձնաժողովների ձեւավորման մասին, եւ ամերիկացիները զարմացել էին. «Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ովքեր են հաշվելու ձայները»։ Դավիթ Շահնազարյանի վկայությամբ՝ «նախկին դեսպան Փիթըր Թոմսընը, որ 2,5-3 տարի արդեն Հայաստանում էր ու ամեն ինչ գիտեր՝ շուռ եկավ դեպի ինձ ու ասաց. «Ինչ նայիվ ամերիկացիներ են, չէ՞»։

Կարդացեք էջ 5:

ԿՈՆՅԱԿԻ ՔԱՆԱԿՆԵՐԸ ՊԱԿԱՍ ՉԵՆ

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե որքանո՞վ են ստույգ այն լուրերը, որ կոնյակի գործարանում եղած սպիրտի պաշարները չեն համապատասխանել պաշտոնական փաստաթղթերում արձանագրված տվյալներին, «Պեռնո Ռիկար» ընկերության զարգացման գծով փոխնախագահ Էրիկ դը Պոնսենն ասաց. «Ես նման փաստ չգիտեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031