Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ

Դեկտեմբեր 02,1998 00:00
qurd

Քրդերի 1998թ. զինված ապստամբությունը Արեւելյան Անատոլիայում, որի հետ մեծ հույսեր էին կապել քրդական ազգային շարժման ղեկավարությունը եւ ամբողջ քուրդ ժողովուրդը՝ պարտություն է կրել։ Թուրք իշխանությունը՝ օգտվելով ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Արեւմուտքի այլ պետությունների անկեղծ եւ ոչ ակնհայտ աջակցությունից, քուրդ ապստամբների դեմ կանոնավոր բանակներ օգտագործեց։

Բացի այդ՝ օգտվելով քրդերի քաղաքական եւ ցեղային մեկուսացումից, Թուրքիան կարողացավ զինել եւ քրդական Աշխատավոր կուսակցության ջոկատների դեմ քուրդ կոլաբորացիոնարների տասնյակ հազարներ օգտագործել (ՔԱԿ-ի գործիչների տեղեկություններով)։ Սակայն, ռազմական պարտություն կրելով՝ ՔԱԿ-ն, անկասկած, քաղաքական հաղթանակ է տարել եւ լայն քաղաքական միջազգային ասպարեզ է ստեղծել քաղաքական գործունեության համար։ Քրդական ազգային ազատագրական շարժման ղեկավարները, երեւի, գիտակցեցին, որ իրենց գործունեության մեջ լուրջ անհամաչափություն է ստեղծվել. հզոր ռազմական կազմորդի ներքո՝ ակնհայտորեն «գաճաճ» քաղաքական պոտենցիալ։ Երբ էր ընդունված շարժման քաղաքական եւ զինված կազմորդի համապատասխանությունը ապահովելու որոշումը՝ 1998թ. ապստամբությունից առաջ թե հետո՝ դժվար է ասել։ Երեւի, որոշումները ընդունվում էին արդեն հենց ապստամբության ընթացքում։

Աբդուլլահ Օջալանի Ռուսաստան եւ Եվրոպա կիսալեգալ, իսկ ավելի ճիշտ՝ «շինծու» կիսալեգալ այցը այն բանի ապացույցն էր, որ ՔԱԿ-ի իշխանությունը կա՛մ Կազմակերպության գործունեության մոդելը Պաղեստինի ազատագրման շուրջ ընդունեց որպես քաղաքական շարժման մոդել, կա՛մ՝ մի այլ, գուցե «եվրոպացրած» մոդել։ Ընդ որում՝ բացահայտվեց, որ որպես քաղաքական գործունեության հիմնական ուղղություն ընդունված է արեւմտյանը։ Եվ այս պահից քրդերի, ավելի ճիշտ՝ ՔԱԿ-ի առջեւ արտաքին քաղաքականության մասին հարց է կանգնում. ո՞ր պետության կամ ո՞ր ռազմաքաղաքական բլոկի հետ կապել իրենց քաղաքական բախտը։ Ինչպե՞ս դասավորվեցին Արեւմուտքի եւ Արեւելքի ռեալ հետաքրքրությունները քրդական հիմնահարցի շուրջ եւ ինչպե՞ս կզարգանա միջազգային քաղաքականությունը տվյալ հիմնահարցի քննարկման շուրջ։

Ժամանակակից Ռուսաստանը ԽՍՀՄ-ի դիրքի հաջորդողն է դարձել քրդական ազգային ազատագրական շարժման վերաբերյալ, որը հանգեցնում է այն բանին, որ անընդհատ օգտագործվի այն, որպես ճնշման ռեգիոնալ կամ, ավելի ճիշտ՝ Թուրքիայի շանտաժի գործոն։ Դա ակնհայտորեն հաստատվեց 1994թ. աշնանը, Պրիմակովի եւ Ստեպաշինի աննկատ մնացած այցի ժամանակ, երբ թուրքերի հետ պայմանավորվածություն հաստատվեց չեչենական եւ քրդական հիմնահարցերին եւ Ռուսաստանի դիրքի ղարաբաղյան շարժման հետ ծանոթության՝ բնականաբար, Ադրբեջանի օգտին, «չմիջամտելու» մասին։ Վերջին տարիներին քրդական քաղաքագետները Ռուսաստանում ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել՝ փորձելով այս պետությունում հետաքրքրություն արթնացնել քրդական հիմնահարցի լուծման եւ քրդական շարժմանը ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու գործով։ 1998-ին քրդերը հասկացան, որ քրդական հիմնահարցը Մոսկվայի համար ընդամենը մանրադրամ է Թուրքիայի եւ այլ տերությունների հետ երկխոսությունում։

Գերմանիան, Անգլիան եւ այլ եվրոպական տերություններ Թուրքիային համերաշխություն դրսեւորելով հանդերձ՝ ամեն կերպ կփորձեն օգտագործել քրդական գործոնը։ Ըստ երեւույթին՝ քրդական շարժման մեջ առավել շահագրգռված է Ֆրանսիան, որը ձգտում է իր դիրքերն ամեն գնով ամրապնդել մերձավորարեւելյան եւ կովկասյան տարածաշրջաններում։ Սակայն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրոպան երբեք արմատական քայլեր չեն ձեռնարկի քրդական խնդիրը լուծելու համար։ Ավելին՝ գտնվելով գործընկերների եւ դաշնակիցների որոնման փուլում՝ քրդերը, փաստորեն, հայտնվել են եվրոպացիների «դասական» քաղաքականության դաշտում, որն իրեն ամենաանկեղծ ձեւով դրսեւորեց մեր պատմության մեջ։

Անշուշտ, մոտակա ժամանակներում, այսպես թե այնպես, քրդական պետությունը ստեղծվելու է։ Հարց է միայն՝ որտեղ եւ երբ։ Ներկայումս քրդական քաղաքական շրջանակներում տարածված է Իրանում, Իրաքում, Թուրքիայում եւ Սիրիայում քրդական ֆեդերացիաների ստեղծման գաղափարը (խոսվում է նաեւ Հայաստանում այդպիսին ստեղծելու մասին, բայց թե ի՞նչ է նկատի առնվում, առայժմ չի բացահայտվում)։ Ըստ երեւույթին՝ գաղափարը կոչված է համադրվել քրդերի ներկայիս քաղաքական ակտիվության հետ։ Բայց աշխարհի խոշոր երկրներից, որո՞նք են իսկապես շահագրգռված քրդական պետության կամ քրդական ինքնավարությունների ստեղծմամբ։

Չխորանալով խնդրի պատմական կտրվածքի մեջ՝ նշենք, որ հատկապես Եվրոպան է Մերձավոր Արեւելքի էթնոլոգիական հակառակորդը, եւ հատկապես ԱՄՆ-ը կարող է դառնալ այդ տարածաշրջանի պետությունների կամ էթնիկ խմբերի դաշնակիցը։ Իսրայելի աշխարհաքաղաքական դերի նվազումը պահանջում է տարածաշրջանը թափահարելու ավելի դինամիկ լծակ ստեղծելու անհրաժեշտություն։ Դրան զուգահեռ, նվազ կառավարելի է դառնում Թուրքիան, որը հավակնում է եվրասիական գերտերության դերին, բավականին պրոբլեմային են մնում ԱՄՆ հարաբերությունները Իրաքի, եւ հատկապես Իրանի հետ։ Անկառավարելիության խնդիրը աճում է նաեւ արաբական մի շարք խիստ հարուստ երկրների հետ հարաբերություններում։ Չի բացառվում 5-7 տարի հետո Ռուսաստանի ազդեցության աճը տարածաշրջանում, նախեւառաջ՝ ռազմատեխնիկական արտադրանքի արտահանման գծով։ Միայն 25 միլիոնանոց էթնոսը, որն ունի զինված պայքարի մեծ փորձ, կարող է դառնալ այն աշխարհաքաղաքական բազան, որին հենվելով՝ հնարավոր կդառնա այդ ընդարձակ եւ բազմազան տարածաշրջանի երկարատեւ ապակայունացումը։

Ամերիկացիների հետ դաշինքը կհանգեցնի մեծաթիվ մարդկային զոհերի եւ դաժան զինված պայքարի հեռանկարի։ Բայց օբյեկտիվորեն միայն ԱՄՆ հետ դաշինքն է քրդերի համար ներկայիս բնակության տարածքի գոնե մի մասի վրա ազգային անկախ պետականության հեռանկար ստեղծում։ Նշված միությունը մեխանիկորեն կապահովի դաշինքը՝ Իսրայելի եւ հակասությունները՝ Իրանի ու Իրաքի հետ։ Սակայն այս հնարավոր դաշինքի գլխավոր աշխարհաքաղաքական արդյունքը կլինի այն, որ քրդերը կդառնան Ռուսաստանի թշնամին ու տարածաշրջանում կստանձնեն այն դերը, ինչ Թալիբան շարժումը՝ Աֆղանստանում։ Զուգահեռներ անցկացնելու համար ավելի, քան բավարար հիմքեր կան։ Ե՛վ փուշտումները, ե՛ւ քրդերը ունեն տարածքային միավորման խնդիր, թալիբները գաղափարականացված են կրոնական հիմքի վրա, իսկ քրդերը իրենց գաղափարները կառուցում են ծայրահեղ ձախ դիրքերից։ Քրդական շարժումը, ինչպես ներկայումս Թալիբանը, կարող է հզոր հարված հասցնել իրանական «բեւեռին»։

Արտաքին քաղաքական կողմնորոշումը եւ դաշինքը ԱՄՆ հետ կպայմանավորեն քրդական ազգային ազատագրական շարժման գաղափարական ուղղվածության փոփոխությունը։

ԱՄՆ-ը չի կարող իշխանությունը հանձնել ծայրահեղ ձախերին այնպիսի կարեւոր երկրում, որպիսին կարող է դառնալ քրդերի պետությունը։ Ըստ երեւույթին՝ ամերիկացիները հրահրում են ինչ-որ գաղափարապես չեզոք, ժողովրդացենտրիստական շարժում, որը կընդգրկի քրդական հասարակության ավելի լայն շերտ։ Իսկ առայժմ քուրդ քաղաքական գործիչները գնում են հայկական ուղիով, փրկության «քաղաքական ափեր» փնտրելով Եվրոպայում։ Ի դեպ, քրդական շարժումը սատարելու որոշ ամերիկահայ շրջանակների փորձերը, անշուշտ, ամերիկյան ռազմավարության նախանշաններ են։

Հայաստանին անհրաժեշտ է քրդական խնդրի շուրջ ավելի հստակ եւ հիմնավոր դիրքորոշում մշակել եւ իմաստավորել հետեւանքները Հայաստանի համար. թուրք- քրդական ֆեդերացիայի ստեղծումը Թուրքիայում։ Ո՞րն է Հայաստանի համար ավելի ընդունելի՝ ֆեդերացիա՞ն, թե՞ անկախ քրդական պետությունը Անատոլիայում։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031