Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՐԻԶ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԿԱՐՈՂ ԵՆ ԳՆԱԼ

Դեկտեմբեր 02,1998 00:00
exxv

Թեպետ կանխավ հայտարարվել էր, որ Եվրոպայի խորհրդի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դեկտեմբերի 16-ին Փարիզում նախատեսված լսումներին պետք է նախորդի բուդապեշտյան հանդիպումը, որը գումարվելու էր նոյեմբերի վերջին, սակայն, այն տեղի չունեցավ։ Թե ինչո՞ւ, «Առավոտին» պարզաբանում է ԵԽ ԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

– Հերթական անգամ ադրբեջանական կողմն առաջ էր քաշել ինչ-որ կազմակերպական խնդիրներ քննարկելու անհրաժեշտության հարցը։ Մեր կարծիքն այն է, որ նույն հարցի կազմակերպման շուրջ չորս անգամ քննարկում անցկացնելը նպատակահարմար չէ։ Ուստի՝ Հայաստանի պատվիրակությունը պատրաստեց հայտարարության մի տեքստ եւ ուղարկեց Եվրոպայի խորհուրդ։ Այնտեղ ասված է. կարեւորելով ԵԽ շրջանակներում տեղի ունեցող բոլոր գործընթացները, միաժամանակ փաստում ենք, որ, մեր կարծիքով, միանգամայն անընդունելի է, Եվրոպայի խորհրդի որեւէ երկրի քմահաճույքներին ենթարկվելը։ Տեղեկություններ ունենք, որ մեր հայտարարությունը դրական արձագանքի է արժանացել։ Ուստի բուդապեշտյան որոշումը հետեւյալն է. անկախ նրանից՝ Ադրբեջանը մասնակցելու է դեկտեմբերի 16-ին ԵԽ շրջանակներում նախատեսված լսումներին, թե՝ ոչ, Հայաստանի եւ Ղարաբաղի պատվիրակությունները կարող են գնալ Փարիզ, որպեսզի այնտեղ տեղի ունենան քննարկումներ։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031