Նախկին նախագահի գրասենյակից հայտնեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն Պանայոտիս Զոգրաֆոսին, վերջինիս խնդրանքով։ Այլ մանրամասներ գրասենյակը, հավատարիմ մնալով նախկին նախագահի ոճին, չի հաղորդում։
ԻՄ ՈՒՂԵՐՁԸ
Ինքնորոշում միավորման 18-րդ համագումարի արտահերթ վեհաժողովը, ծանոթանալով Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի քննարկման ընթացքին եւ գալով այն եզրակացության, որ առաջին ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքի նախագիծը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին եւ չի կարող ժողովրդավարություն ապահովող արդար ընտրությունների երաշխավոր լինել, որոշեց դիմել այդ նախագիծը պաշտպանող պատգամավորներին՝ կոչ անելով նրանց վեր կանգնել մասնավոր, նույնիսկ քաղաքական նկատառումներից եւ հաշտության եզրեր գտնել իրենց նախագծի եւ պայմանականորեն միասնական կոչվող նախագծի դրույթների միջեւ։
ՆԵՐԿԱ ԷՐ 7 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Կարդացեք նաև
«Երկրապահ» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, քվորումի բացակայության պատճառով, աշխատանքը սկսեց 2 ժամ ուշացումով։ Դրանից հետո էլ նիստերի դահլիճը մարդաշատ չէր՝ ընդամենը 7 պատգամավոր էր ներկա։ Չնայած դրան, օրվա վերջին ԱԺ-ն քվեարկությամբ հավանություն տվեց մեկ տասնյակից ավելի օրինագծերի։
ԽՆԴԱԼՈՒ ԿԱՄ ԼԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ՝ ՉԻ՛Ք
«Սա ոչ միայն հաղթանակ չէ, այլեւ, մեզ համար անգամ ոգեւորության առիթ էլ չէ,- ԵԱՀԿ վերջին առաջարկների՝ Ադրբեջանի կողմից մերժման առիթով «Առավոտին» իր տեսակետը հայտնեց ԱԺ պատգամավոր Երջանիկ Աբգարյանը։ – Խնդիրն այն է, որ նախկին առաջարկները երկու կողմի հետ էլ համաձայնեցված էին։ Իսկ այս դեպքում, եթե մի կողմի հետ համաձայնեցված չի եւ նրա համար անընդունելի է՝ ինչքան էլ լավ առաջարկ բերեն (անգամ եթե դա ԼՂՀ անկախությունն է)՝ ոչ մի նշանակություն չունի»։