Խորհրդարանում թունդ բանավեճ ծավալվեց նոյեմբերի 30-ին։ Այս անգամ եւս բախման կիզակետում Յուրի Բախշյանն ու Արշակ Սադոյանն էին։ Նրանց փոխադարձ բղավոցները թեպետ ամենեւին էլ չշիկացրին մթնոլորտը, սակայն բավականին հետաքրքիր բանահյուսական նյութ մատուցեցին։
– Դուք ծծում եք ժողովրդի արյունը,- հայտարարեց Արշակ Սադոյանը։
Չգիտես ինչու, տեղից վեր թռավ ու միջադեպին խառնվեց Ալբերտ Բազեյանը.
– Դուք եք… հաջորդող բառի առաջին հնչյունն արտաբերելուց հետո իր խոսքը կանխեց ԱԺ փոխխոսնակը։
Կարդացեք նաև
Խորհրդարանի երեկվա արտահերթ նիստի մասին կարդացեք 4-րդ էջում։
ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԸ ՆԱԵՎ ՏՆՕՐԵՆ ԷՐ
«Որպես «Սապֆիր» գործարանի տնօրեն Դուք ինչպիսի՞ հարկատու էիք»,- «Առավոտի» այս հարցին ի պատասխան հարկային տեսչության նորանշանակ պետ Սմբատ Այվազյանն ասաց. «Նախորդ 4 տարիների ընթացքում, որպես տնօրեն, բավական կարգապահ հարկատու եմ եղել։ Բայց այս տարվա ընթացքում «Սապֆիրն», իրոք, հարկային դաշտում խնդիրներ ունեցավ, որոնք պայմանավորված էին Ռուսաստանի շուկայի վիճակով։ Ռուսական ձեռնարկությունների կողմից մեծ թվով չվճարումներ կային, եւ դա մեր վիճակը բարդացրեց։ Բայց գործարանի տնօրենի պաշտոնից ազատվելուցս առաջ արդեն բոլոր նախադրյալները ստեղծված էին հարկային պարտավորությունները մարելու համար»։
Կարդացեք նաեւ էջ 2։
ԼԱՎ ՄԻՏՔ Է, ԵԹԵ ԱՆՏԵՍԵՍ՝ ՈՎ Է ԱՍՈՒՄ
Ելույթ ունենալով ԱԻՄ-ի արտահերթ վեհաժողովում ՌԱ(ԼԴ)Կ նախագահ Վիգեն Խաչատրյանը՝ որպես նահանջի ապացույց այս օրինակը բերեց. «Մինչեւ 1998-ը գործող իրական գործադիր իշխանությունն ընդդիմություն ուներ՝ մասնատված, իրար հետ չհամաձայնող, բայց ուժեղ ընդդիմություն, եւ դա, ընդհանուր առմամբ, ուժ էր տալիս պետությանը։ Այսօրվա իշխանությունը չունի ընդդիմություն, որովհետեւ ընդդիմությունը ժողովրդի աչքում իրեն վարկաբեկեց՝ իշխանության մեջ մտնելով սկսեց վարկաբեկվել»։