Այս ծրագրով Լոռու մարզում իրականացվել է 74 ծրագիր, 43 համայնքներում։ Դրա արդյունքում 4484 բնակիչներ սնունդ են ստացել աշխատանքի դիմաց, որը գումարի վերածելու դեպքում կազմում է 300 հազար դոլար, ճիշտ այնքան, որքան Հունաստանի հայկական համայնքը հատկացրել է Լոռու մարզում դպրոցաշինությանը։
ՆՐԱՆՔ ԵՂԵՌՆ ԵՆ ՏԵՍԵԼ
Եղեռնի ականատես թոշակառուների թիվը 157 է։ Նրանից 113-ը բնակվում են Վանաձորում եւ Գուգարքի տարածաշրջանում, 12-ը՝ Ստեփանավանում, 3-ը՝ Սպիտակում, 5-ը՝ Թումանյանում եւ 24-ը՝ Տաշիրում։ Եղեռնը վերապրածների թոշակներին դեռեւս 2 տարի առաջ հավելում տրվեց, որն այժմ հաշվարկվում է հիմնական թոշակին 50% ավելացնելով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՀՈՒԶԻՉ ԱՅՑ
Կարդացեք նաև
Ձեր թերթի միջոցով ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանին, որ 2 տարվա անգործությունից հետո ընդառաջ գնաց ինձ՝ ընդունելով աշխատանքի, ապահովելով երթուղային տաքսիով։ Խորին շնորհակալություն եմ հայտնում նաեւ երթուղային տաքսիների հավաքակայանի տնօրեն Օհան Մուրադյանին եւ ավտոձեռնարկության ողջ անձնակազմին։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ «Առավոտ» օրաթերթին՝ իմ ճակատագրի հանդեպ անտարբեր չմնալու եւ պարբերական բարոյական աջակցության համար։
ՍԵՐՅՈԺԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Սեպտեմբերի 25»/3քր. գործի դատապարտյալ