Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԹԱԼԱՆ ԹՈՒՅԼ ՉԵ՜Մ ՏԱ»

Նոյեմբեր 28,1998 00:00
njar

Այս խոսքերը ոչ հարկային տեսչության, ոչ Հայպետստանդարտի, ոչ էլ ավելի լուրջ լծակներ ունեցող պաշտոնյաներից չեն ցիտված։ Այն պատճառով, որ նրանցից ոչ մեկի շուրթերից նման միտք չի հնչել։ Ի տարբերություն, ասենք, Օստապ Բենդերի։ Հանրապետության բոլոր տնտեսական շուկաներում, առեւտրի կետերում վաճառվող սննդամթերքի ողջ տեսականին (իհարկե, շնորհիվ միայն ՀՀ կառավարության՝ վարչապետի գլխավորությամբ, չտեսնված աշխատանքի) ՀՀ քաղաքացիները գնում են ոչ թե հատով կամ գրամներով, այլ կիլոգրամներով։ Իսկ կիլոգրամները կշռելու նպատակով, ինչպես աշխարհի այլ քաղաքակիրթ երկրներում, օգտվում են կշեռքներից։ Փոքրի՜կ տարբերությամբ…

Հայկական բառուբանը, ըստ այդմ, հարստացել է նոր երդումներով ու արտահայտություններով՝ «մաքուր քաշ», «ամենամաքուր քաշ», հոր, մոր, ամենամոտ հարազատների արեւը վկայակոչող արտահայտություններ։ Մեր շուկաներում օրը ցերեկով թերակշռումները վաղուց արդեն չեն զայրացնում գնորդներին։ Քանի որ, ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում, դժվար է թերակշռումների ճիշտ չափը որոշել հատկապես տվյալ շուկայի տարածքում։ Յուրաքանչյուր շուկա ունի իր ստանդարտները. 100 գրամից մինչեւ 300 գրամ (ավելին «խիղճները թույլ չի տալիս»)։ Թերակշռումներով փորձ է արվում ստեղծել էժանության պատրանք եւ գնորդ շահել։ Շուկաների տնօրենները չքմեղ են ձեւանում եւ երբեք առեւտուր անողների ու վերավաճառողների հանդեպ իրենց իշխանությունը չեն բանեցնում (բացառությամբ՝ տեղի համար փողեր ստանալն ու նրանց պտուղբանջարեղենից անհրաժեշտ պահերին օգտվելը)։ Նույնը՝ նաեւ Հայպետստանդարտը։

Այս թեման, ճիշտն ասած, լուրջ ու մտածելու տեղիք տվող է։ Սակայն այնպիսի իրավիճակում ենք, որ բոլոր լուրջ թեմաները անլուրջ ու իմիջիայլոց վերաբերմունքի են դատապարտված։ Փաստն արձանագրելն էլ երեւի իմ կողմից լուրջ չէ։ Մանավանդ որ, խաբելու եւ խաբվելու ավանդույթը անդառնալիորեն մտել է մեր կենցաղ։ Ուրեմն՝ բոլորս միասին խթանենք թալանին…

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30