Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար
Սկիզբը՝ նախօրդիւ Եւ երբ Տիրօջ Հրէշտակը, Բադալեանի ձեռքից բռնած, նորան վագօնից դուրս բէրէց «Լէնինի հրապարակ» կայարան, եւ երբ շարժասանդուղքով վէր բարձրացան, ահա այդ պահին մի պստլիկ միլիցիոներ մօտեցաւ եւ, նորանց գրպանները ստուգելով, ազատ արձակեց։ Եւ Բադալեանը, միլիցիոների յամազգէստի մէջ նշմարելով Աշօտ Մանուչարեանին, Հրէշտակի ականջին շշնջաց. «Սրանցից չպրծա՞նք»։ Եւ հրէշտակը պատասխանեց Սէրգէյին եւ ասաց. «Հանգի՜ստ»։ Իսկ երբ նորանք դուրս եկան, հէնց մէտրօյի դռների մօտ, վաճառասեղանին շարված Լէնինի հատօրների կօղքին Բադալեանը նկատեց եւս երեք այլ գրքեր, որոնք էին՝ «Վանօ Սիրադէղեան, Ծանր լոյս, Սօվէտական գրօղ, 1999 թ.», Վազգէն Սարգիսեան, Հացի փօրձութիւն, Սօվէտական գրօղ, 1999 թ.» եւ «Ռօլանտ Շառօյեան, Իշուկ Գօրշուկի արկածները, Արեւիկ, 1999 թ.»։ Եւ Սէրգէյը Հրէշտակին կրկին հարցրեց եւ ասաց. «Սրանցից պրծում չունե՞նք»։ Եւ Հրեշտակն այլեւս ոչինչ չխօսեց, եւ երբ նորանք դուրս եկան դէպ հրապարակ, Սէրգէյին մի պահ թվաց, թէ շօղշօղացողը Լէնինի արձանի ճակատն է, այնինչ շօղշօղացողն արեւի այն հաստաբէստ ճառագայթն էր, որը համառորեն թափանցել էր Բադալեանի լուսամուտից՝ սրախօղխօղ անելու թանկագին երազը։ Առաւօտ էր։ Արարատեան դաշտի լուսապայծառ առաւօտներից մէկնումէկը։ Երազի վէրջը