Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Նոյեմբեր 27,1998 00:00
lurer

ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի ու փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամներից ոմանց մոտ մտավախություն կա, թե իրենք չեն հասցնի համապատասխան զեկույց ներկայացնել։ Այդ շահագրգռությունն ունեն բազմաթիվ ուժեր եւ չի բացառվում, որ հունվարին Ազգային ժողովը լուծարվի։ Զեկույցը չլսելուց բացի, կա նաեւ այլ նպատակ. այնպես անել, որպեսզի ընտրություններն անցկացվեն ձմռանը՝ ժողովրդի ցածր ակտիվությամբ։

«… ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԱՂՈՒԹՈՒՄ»

«Ի վերջո, խորհրդական լինելը չի նշանակում, որ նրա խորհուրդները պիտի կատարեն,- Պարույր Հայրիկյանի պաշտպանությունը նման յուրօրինակ ձեւով իրականացրեց ԱԻՄ-ի խորհրդարանի (դիվանի) խոսնակ Արամ Հարությունյանը։- Այն նախագահները, որոնք կընդունեն այդ խորհուրդները՝ կշահեն։ Մեր տառապանքը փորձ ունի. նախորդ նախագահը մի քանի անգամ խուսափեց, չօգտվեց այդ հնարավորությունից եւ բոլորիս հայտնի է, թե նա հիմա որտեղ է»։ Դահլիճի տարբեր անկյուններից հայտնի (վերնագիր դարձած) պատասխանը հուշեցին։

ԱՐԱՐՔՑՅԱՆՆ ԱՍՈՒՄ Է՝ ԼԻՍԱԲՈՆՆ Է

Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկությունները հիմնված են լիսաբոնյան սկզբունքների վրա, որոնք ժամանակին մերժվել են Հայաստանի կողմից։ Ավելի ուշ, անդարդառնալով այս հայտարարությանը, ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը չի համաձայնել Բաբկեն Արարքցյանի հայտարարությանը։

ՀՀԿ-Ն ՄԱՐԳԻՆԱ՞Լ

ՌԱ(ԼԴ)Կ նախագահ Վիգեն Խաչատրյանն անդրադառնալով Հանրապետական կուսակցության հզորացման գործընթացին, ասել է. «Որ օրը Վազգեն Սարգսյանը զրկվի պաշտոնից, հաջորդ օրն այս կուսակցությունը հեռանալու է ասպարեզից։ Մնալու է ԵԿՄ-ն, որը շատ կարեւոր ու լուրջ կազմակերպություն է իր հասարակական բնույթով, բայց Հանրապետականը դառնալու է մարգինալ կուսակցություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30