Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական գործոնը

Նոյեմբեր 26,1998 00:00
Aram Abrahamyan

Անձնական գործոնը Հայաստանի տնտեսական կյանքում չի հաղթանակել լիբերալիզմը՝ ոչ ծայրահեղ, ոչ էլ նույնիսկ չափավոր: Մենք ապրում ենք ավտորիտար ռեժիմի ժամանակ, երբ սեփականության 95 տոկոսը պատկանում է իշխանության հովանավորությունը վայելող մի քանի տասնյակ մարկանց, որոնք չգիտեն, թե ինչ է պետք անել այդ սեփականության հետ: Պատճառների թվարկումը շատ տեղ կզբաղեցնի: Կարեւորներից մեկն, իմ կարծիքով, այն է, որ 1994-ի ամառվանից, զինադադարից հետո, պահպանվեցին եւ նույնիսկ ավելացան ուժային կառույցներին տրված հնարավորությունները՝ երկրի տնտեսական եւ քաղաքական կյանքում իշխելու: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են նաեւ իրենք՝ լիբերալները: Այն՝ իմ համոզմամբ ճիշտ գաղափարները, որոնք դավանում են /կամ, համենայն դեպս հայտարարում են/ Հրանտ Բագրատյանն ու Արմեն Դարբինյանը, մեծապես տուժեցին իրենց կառավարությունների ոչ պրոֆեսիոնալ ու ոչ հետեւողական գործողութուններից:

Կարծում եմ, այստեղ մեծ դեր խաղաց նաեւ անձնական գործոնը. երիտասարդ հասակում բարձր պաշտոններ գրավելը կործանարար ազդեցություն անեցավ այդ մարդկանց հոգեկան առողջության վրա՝ հանգեցնելով պաթոլոգիկ ինքնասիրահարվածության: Այդ հիվանդությամբ տառապող գործիչները դառնում են սարսափելի գոռոզ եւ անհանդուրժող, չեն ընկալում այլընտրական գաղափարներ, կորցնում են ռեալության զգացողությունը: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ երկրի վարչապետը տեսախցիկների առջեւ գողական «ռազբիրատի» մեջ է մտնում ոստիկանության կապիտանի հետ: Նման «շեղված» մարդիկ ընդունակ չեն բարեփոխումներ անցկացնել, առավել եւս՝ ազատական: Լիբերալը հենց նրանով է լիբերալ, որ հանդուրժող է բոլոր, այդ թվում՝ ոչ ազատական գաղափարների նկատմամբ։ Ի տարբերություն ազգայնականի կամ բոլշեւիկի, որն ինքնամոռաց կերպով իր էշն է քշում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30