Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԻՑ ՀԵՏ ԿԱՆԳՆՈՂԸ

Նոյեմբեր 26,1998 00:00
Galust Sahakyan

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր եւ «Երկրապահ» խմբի անդամ Գալուստ Սահակյանը (ենթադրելի պատճառներով) հերքել էր, թե ինքը խոսել էր Վազգեն Սարգսյանի պաշտոնաթողության անհրաժեշտության մասին։ Նշել էր, թե իր միտքը ճիշտ չի ներկայացվել եւ, որ ինքն ընդամենն ասել էր. «Հանուն ազգի եւ պետության ամեն ինչ հնարավոր է»։ Ի ցույց դնելու համար, թե որքան քիչ արժե այս պատգամավորի խոսքն ու հերքումը՝ բառացի եւ անփոփոխ մեջբերում ենք Գալուստ Սահակյանի հետ զրույցը՝ ըստ պահպանված ձայնագրության։

«Առավոտ». «Վազգեն Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց դառնալ այս շարժման առաջնորդը. արդյոք մեծ քաղաքականությունը եւ պաշտպանության նախարարի աթոռը համատեղելի՞ են»։

Գալուստ Սահակյան. «Ասեմ Ձեզ, այդ մասին, իհարկե, խոսակցություններ կլինեն։ Բայց, ըստ երեւույթին, եթե այնպիսի քաղաքական հասունությունների ժամանակաշրջան անցնի՝ ինձ թվում է, ըստ երեւույթին, որպես նախարար պաշտոնաթող կլինի։ Մեզ էդպես է թվում»։

«Առավոտ». «Խոսակցություններ եղե՞լ են, թե դա Ձեր վերլուծությունը կամ ենթադրությունն է»։

Գալուստ Սահակյան. «Ընդհանուր էդպես, հատուկ չենք ընդգծել, որովհետեւ նորովի շարժում է սա, դեռեւս չի որոշված լիդերը։ Համենայնդեպս, մեզ համար նախընտրելի է, որ ինքը լինի»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30