Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԻԿՅԱՆ, ԲԱՅՑ ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿՈՎ

Նոյեմբեր 25,1998 00:00

ՄԱՆՐԻԿՅԱՆ, ԲԱՅՑ ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿՈՎ Մարդիկ, եւ հատկապես գործարար մարդիկ, սովոր են աշխատել կաշառք տալով։ Այդ մարդկանց համար չափազանց անլուրջ են կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի մասին նախընտրական ծրագրային դրույթները եւ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ Նրանք լավ հասկանում են, որ ոչինչ դեպի լավը չի փոխվելու։ Նրանք չեն էլ բողոքում այդ վիճակից՝ իրերի նման դասավորությունն ու տրամաբանությունը համարելով շատ բնական։ Մեր խմբագրություն այցելած Պռոշյան փողոցում աշխատող մի քանի խորովածանոցների սեփականատերեր, արդեն մի քանի տարի է կաշառքներ (այս դեպքում՝ անօրինական հարկեր) են վճարել տարբեր օղակների. հարկային տեսչությունից մինչեւ սանէպիդկայան եւ հրշեջ ծառայություն։ Նրանց համար սովորական դարձած այդ հարկահանությունը խաթարվել է վեց ամիս առաջ, երբ սանէպիդկայանը պահանջել է տասն անգամ ավելի գումար, քան նախկինում էր։ Որպեսզի ավելի պարզ լինի՝ խոսենք թվերով։ Մինչ մայիս ամիսը, այս մարդիկ նկուղում հասարակական սննդի օբյեկտ ունենալու համար սանէպիդկայանին վճարում էին 50-70 դոլար, իսկ մայիսից՝ 500-700 դոլար։ Նման փոփոխության պատճառը, ըստ սեփականատերերի, հակահամաճարակային հարցերով առողջապահության փոխնախարար Մանրիկյանն է։ Մայիս ամսին պրն Մանրիկյանը անցնում է Պռոշյան փողոցով եւ ընտրում մեկ տասնյակի չափ խորովածանոցներ (իհարկե՝ լավագույնները), որոնք շրջանային սանէպիդկայանը չի կարող սպասարկել։ Դրանց ամբողջ ծանրությունը նա վերցնում է իր վրա։ «Մեր օբյեկտներում ստուգումներ անցկացվեցին, եւ դրանք քաղաքաշինության ու սանիտարական նորմերին չհամապատասխանելու համար փակվեցին։ Հայաստանում օրենքներն այնպիսին են, որ ցանկացած օբյեկտ կարելի է փակել, բայց բոլորն էլ գործում են։ Մենք գնացինք պրն Մանրիկյանի մոտ, բողոքեցինք։ Նա էլ լսեց մեզ եւ իր աշխատակիցներից մեկին հանձնարարեց զբաղվել մեր հարցով։ Նա էլ մեզանից յուրաքանչյուրին, կախված օբյեկտի մեծությունից, ասաց, թե ինչ գումար պետք է վճարել։ Այդ թվերը կատարյալ անամոթություն էին, որովհետեւ ուղիղ տասն անգամ ավելի էին այն գումարից, որը մենք վճարում էինք շրջանային ծառայություններին։ Մտածեցինք, որ աշխատակիցն ինքն է նման քայլի դիմել։ Կրկին խոսեցինք պրն Մանրիկյանի հետ, բայց նա պատասխանեց, որ օբյեկտները չեն համապատասխանում սանիտարական նորմերին։ Մենք փորձել ենք այս հարցը ներկայացնել նաեւ նախարար Գագիկ Ստամբոլցյանին։ Խոսակցությունը պարզ տեքստով չի եղել, բայց նա տվել է նույնպիսի պատասխան, ինչպիսին պրն Մանրիկյանը. «Եթե օրենքին չի համապատասխանում, ուրեմն կարող են փակվել»,- պատմեցին սեփականատերերը։ Արդեն վեց ամիս է, որ նրանք վճարում են այդ գումարները։ «Նոր նախարար է նշանակվել, մտածում ենք, որ նա ինչ-որ բան կանի մեր վիճակը թեթեւացնելու համար։ Նման պայմաններում մենք ավելի շատ տուժում ենք, քան օգտվում։ Թող նախարարն իմանա, որ մենք չենք հրաժարվում վճարելուց, բայց պետք է ինչ-որ չափ լինի՞, թե՞ ոչ։ Յուրաքանչյուրիս օբյեկտը երեւի չորս ընտանիք է պահում, եթե ձեռք չտա աշխատել, փակելու ենք, գնանք այս երկրից, բայց մինչեւ գնալն ուզում ենք փորձել մեր երկրում նորմալ աշխատել։ Նոր նախարարի նշանակմամբ ինչ-որ հույս է առաջացել»։ Շինարարական նորմերի եւ կանոնների մասին։ Դրանց հիմնական մասը խորհրդային է եւ իրականում վաղուց չի գործում։ Երեւանում բազմաթիվ նկուղային հասարակական սննդի օբյեկտներ, բարեր, սրճարաններ, սաունաներ կան, որոնց գոյությունը չի համապատասխանում այդ «հծՌկ»-ներին (րՑՐՏՌՑպսՖվօպ վՏՐՎօ Ռ տՐՈՉՌսՈ)։ Թաղապետարաններն ու համապատասխան այլ մարմիններ հատուկ վճարով թույլատրում են դրանց գոյությունը։ Իսկ մնացած ծառայությունները հետագայում արտոնում են դրանց գործունեությունը։ Խորովածանոցների սեփականատերերը չհամաձայնեցին ներկայանալ։ «Իսկ եթե ոչինչ չփոխվի, Մանրիկյանը կրկնապատկելու եւ եռապատկելու է այդ գումարը»։ Հակառակ կողմի տեսակետը լսելու համար խնդրեցի պրն Մանրիկյանին հանդիպել։ «Եթե նման փաստեր կան, թող դիմեն ՆԳ նախարարություն, նախարարին։ Մյուս անգամ նման հարցերով ինձ չանհանգստացնեք»։ Այս մարդիկ, իհարկե, չդիմեցին ՆԳ նախարարություն, սակայն խորովածանոցների տերերի բողոքը լսել ցանկացողներին դժվար չէ գտնել նրանց։ Պռոշյան փողոցում բոլորը նույն վիճակում են։ ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Հ.Գ. Իսկապես, որքան հետաքրքիր կլիներ, եթե այս մարդկանցից, շրջանային կառույցների փոխարեն, որոշեին հարկեր վերցնել ՀՀ հարկային տեսչության պետը, տեղակալը, ՆԳ եւ ԱԱ փոխնախարարը կամ հրշեջ ծառայության պետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30