Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավասությունների նորացո՞ւմ

Նոյեմբեր 25,1998 00:00
grich

ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի երեկվա նիստի քննարկման նյութը երեքն էր. նախ, հանձնաժողովի անդամ Օմար Մամոյանի «ետկանչման», մի քաղաքացուհու խափանման միջոցը փոխելու «ձեւը» գտնելու, ապա նախորդ նիստից փոխանցված Երեւանի թիվ 69 դպրոցի ծնողների դիմումին ընթացք տալու հարցերը։

Հանձնաժողովը որոշեց առաջին հարցի կապակցությամբ դիմել եզդիների համայնքին, իրենց ներկայացուցչին փոխելու համար։ Եթե հիշում եք, Օմար Մամոյանը, ինչպես նախորդ նիստի ժամանակ, այնպես էլ դրանից հետո՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց, թե «քրդական ջոկատներ են վխտում Հայաստանում», որոնք էլ «զբաղվել» էին ինչ-որ մի պատանու առեւանգմամբ։ Հարցը հետաձգվեց հաջորդ նիստ։

Տարօրինակ նախադեպի ականատես դարձանք բոլորս. հանձնաժողովի նիստին, որպես հրավիրյալ մասնակցում էր հափշտակության մեջ մեղադրվող եւ հանրապետությունից դուրս փախուստի մեջ գտնվող Օֆելյա Մինասյանի քույրը, որը խնդրում է երաշխիքներ (հանձնաժողովի միջամտությամբ) իրավապահ մարմինների կողմից, որպեսզի Օֆելյան վերադառնա հայրենիք։ Տեղեկացանք, որ 2 տարի է, ինչ այդ կինը գտնվում է դրսում եւ որ իրավապահներն էլ (նշվեց 3 անգամ) գիշերով «անհանգստացրել» են իրեն։ Չգիտենք, չհասկացանք միայն, թե խոսքը ի՞նչ չափի հափշտակության մասին էր, ի՞նչ մեղադրանքներ են դրված տվյալ անձի նկատմամբ առկա գործի հիմքում եւ հանձնաժողովի որեւէ եզրահանգում չի՞ դառնա նմանօրինակ տասնյակ գործերին «անհարկի» միջամտության առարկա… Հանձնաժողովն այս կապակցությամբ հարկ համարեց հրավիրել դեկտեմբերի 4-ի հերթական նիստում դատախազության ներկայացուցչի։

Ինչ վերաբերում է թիվ 69 դպրոցի Ադրբեջանից բռնագաղթված ծնողների ուղարկած դիմումին (իրենց երեխաներին ռուսական դասարաններում սովորելու հետ կապված), մասնավորապես առկա 2 նախագծերին, հանձնաժողովի հրավերը դարձյալ չէր հարգվել ՀՀ գիտության եւ կրթության նախարարության կողմից եւ կողմնորոշվելու համար էլ թերեւս հիմք դարձան ՀՀ օրենքների հիշատակմամբ։ Հանձնաժողովի անդամ Հ. Ասրյանի կարծիքով, քննարկվող հարցը չի հակասում ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին եւ որ «դիմումատու անձինք էլ իրենց պահանջները ներկայացնելիս պարտավոր են հաշվի առնել գործող օրենսդրությունը»։ Վկայակոչվեց նաեւ Լեզվի պետական տեսչության կանոնադրության համապատասխան հոդվածը, ըստ որի, կան հատուկ ծրագրեր փախստականների հետ կապված…

Տեղեկացանք, որ «Հայաստանում ճապոներեն չեն խոսում», նիստը տեղափոխվեց դեկտեմբերի 4-ին։ Հանձնաժողովը նախքան նիստը սկսելը՝ մեկ րոպե լռությամբ հարգեց Գ. Ստարովոյտովայի հիշատակը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30