Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՆԴՈՅԱՆԸ ՆՈՐ ԱՆԵԿԴՈՏ ՉԷՐ ՍՏԱՑԵԼ

Նոյեմբեր 25,1998 00:00
Sandoyan

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին նոր եւ թեմատիկ անեկդոտի ակնկալիքով մոտեցա։ Նաեւ առիթը չփախցրի ճշտելու՝ շա՞տ է ազդվել Վարդան Խաչատրյանի ելույթից։

-Էմոցիոնալ պոռթկումներից կցանկանայի զերծ մնալ։ Պարզապես տհաճ է։ Պատգամավորներից մեկն ասաց, որ մարդ, վերջին հաշվով, բարեկիրթ, դաստիարակված պետք է լինի, չէ՞։ Որոշակի բարոյական նորմեր կան, որոնք չի կարելի շրջանցել։

-Երեւի կանանց նկատմամբ ձեր թուլությունը հաշվի առնելո՞վ էր, որ պրն Խաչատրյանը կանանց, նրանց ուղեղները մշուշելու ձեր կարողություններին էլ անդրադարձավ։

-Ինչպե՞ս կարելի է նման բան ասել. ուղղակի խոսք չունեմ ասելու։ Դա էլ է գալիս հավանաբար ինչ-որ բանի պակասից։ Որովհետեւ, երբ տղամարդը ճշգրիտ գնահատական չի կարողանում տալ կնոջն ընդհանրապես, հավանաբար դա իր պրոբլեմն է։

-Լավ, իսկ թեմատիկ մի թարմ անեկդոտ չունե՞ք։

-Ի՞նչ կարող եմ պատմել։ Ամսվա վերջին կպատմեմ։ Թարմ անեկդոտներ այդ ժամանակ ենք ստանում։

Զարմանալի է, չէ՞, որ թարմ անեկդոտներն արդեն ֆինանսների նախարարության հասցեով են ստացվում։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30