Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԴՈՒ՝ ԻՄ ՄԻԱԿԸ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ, ԲԱՅՑ ԵՒ ՎԵՐՋԻՆԸ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ»

Նոյեմբեր 25,1998 00:00
lurer

Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին «Առավոտը» խնդրեց պատասխանել այն հարցին, թե իրո՞ք, ինչպես Վազգեն Սարգսյանն էր հայտարարել Ռոբերտ Քոչարյանի անունից, նախագահը երկրապահներով համալրված ՀՀԿ-ն տեսնում է որպես իր հենարան. «Հիմնական հենարանն է, բայց ոչ միակը»,- ճշտեց նախագահի խոսնակը։ Իսկ մեր այն հարցին, թե կարո՞ղ ենք այսպիսով արձանագրել ՀՅԴ դերի նվազումը, Վահե Գաբրիելյանը դիվանագիտական պատասխան տվեց. «Չէի ասի, թե որեւէ մեկի դերը նվազել է»։

Այս մասին նաեւ՝ 4-րդ էջում։

ԵԱՀԿ-Ն ՎԵՐԱՊԱՀ Է

Հայաստան է ժամանել ԵԱՀԿ պատվիրակությունը, որը գլխավորում է Լեհաստանի արտգործնախարար Բրոնիսլավ Գերեմեկը։ ԱԺ-ում Խոսրով Հարությունյանի հետ ունեցած հանդիպումից հետո պատասխանելով «Առավոտի» հարցին, նա ասաց. «Ես Հայաստան եմ ժամանել այն առաքելությամբ, որպեսզի ասեմ՝ ԵԱՀԿ-ում Հայաստանը միանշանակ չի ընկալվում։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի դեմոկրատացման գործընթացն ինչ-որ պրոբլեմների է բախվել, իսկ երկրորդը, որը շատ կարեւոր է, դա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։ Մեր կարծիքով, կա այդ կոնֆլիկտն ավարտելու հնարավորություն»։

Կարդացեք նաեւ էջ 10։

ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Անցած շաբաթ, Քաղաքական խորհրդի նիստերից մեկում նախորդ իշխանություններին դատապարտող փաստաթղթի վերաբերյալ դեմկուսի ներկայացուցիչն առաջարկեց հետեւյալ բանաձեւը. ՔԽ-ը պիտի ընդունի այնպիսի մի փաստաթուղթ, որ հինգ տարի հետո, երբ ժողովուրդը դժգոհություն հայտնի ներկայիս նախագահից, հնարավոր լինի, վկայակոչելով այս փաստաթուղթն, ասել. «Տեսեք, թե ինչ ծանր ժառանգություն էինք մենք ստացել»:

Ի՞ՆՉ Է ՀՆԱՐԱՎՈՐ

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե, իրոք, հավատո՞ւմ է, որ Վազգեն Սարգսյանը կթողնի պաշտպանության նախարարի պաշտոնը, Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Միտքը ճիշտ չէ ներկայացվել, հարցն այլ խնդիրների է վերաբերում. հանուն ազգի եւ պետության ամեն ինչ հնարավոր է։ Ես ընդամենը դա եմ ասել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30