«Ես ուզեցի անակնկալի բերել ծառայությունները եւ բերեցի,- հայտարարեց Արմեն Դարբինյանը Նիդեռլանդներից վերադառնալուց հետո, լրագրողների հետ զրույցի ժամանակ, երբ վարչապետը նաեւ փորձել էր ծանոթանալ օդանավակայանի այլեւայլ ծառայությունների աշխատանքներին։- Բազմաթիվ անպետք օղակներ կան, որոնք, ըստ էության, խանգարում են ուղեւորների եւ բեռների սպասարկմանը։ Ամեն մի քայլափոխին կարող եք հանդիպել անգործ մարդկանց, որոնք կոչված են ուղեւորներ սպասարկել, բայց դրա համար ո՛չ պատշաճ մասնագիտական մակարդակ ունեն, ո՛չ էլ պատշաճ տեսք։ Դա ուղղակի անթույլատրելի է: Ես այսօր գոհ չեմ բոլոր պետական մարմինների այստեղի աշխատանքից, բոլոր համազգեստավորների՝ թե՛ մաքսային, թե՛ անվտանգության, թե՛ ներքին գործերի աշխատակիցներից»։
Սեփ. լր.