«Ինչպե՞ս եք Ձեզ զգում նոր պաշտոնում։ Նշանակումն ինչպե՞ս ընդունեցիք, Ձեզ պատկերացնո՞ւմ էիք այս ոլորտում»,- մի լրագրողի այս հարցերին բնապահպանության եւ ընդերքի նախարար Գեւորգ Վարդանյանը պատասխանեց. «Դեռ չեմ հասցրել զգալ։ Դժվար է դեռ։ Կառավարությունում աշխատած ժամանակ շատ-շատ եմ շփվել եւ աշխատել այդ հարցերի շուրջ»։ Գեւորգ Վարդանյանը ժխտեց, թե իր տեղափոխությունը պաշտպանության փոխնախարարի պաշտոնից քաղաքական որոշման հետեւանք էր։
Իսկ «Առավոտի» այն հարցին, թե իր նախո՞րդ պաշտոնում ավելի զորեղ լծակներ ու լիազորություններ ուներ, թե՞ այս մեկում, պատասխանեց. «Երեւի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում»։ Պրն Վարդանյանն անդրադարձավ նաեւ բնապահպանության համակարգի ներկա տնտեսական վիճակին. «Ինձ համար զարմանալի էր, որ անտառտնտեսությունը աշխատավարձերը չի վճարել, երբ այդքան փայտ կար»։ Եկող տարվա բյուջեով էլ այս ոլորտի համար սահմանված գումարները բնապահպանության նոր նախարարը շատ քիչ համարեց։
Ա. Ի.