«Վազգեն Սարգսյանն այս շարժման առաջնորդը դառնալու պատրաստակամություն հայտնեց։ Սակայն արդյո՞ք մեծ քաղաքականությունն ու պաշտպանության նախարարի պաշտոնը համատեղելի են»,- «Առավոտի» այս հարցին ի պատասխան Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն ասաց. «Այդ մասին, իհարկե, խոսակցություններ կլինեն։ Ըստ երեւույթին, քաղաքական հասուն մոտեցման դեպքում Վազգեն Սարգսյանը պաշտոնաթող պիտի լինի։ Մեզ այդպես է թվում, բայց առայժմ հատուկ չենք ընդգծել»։
Կարդացեք նաեւ 4-րդ էջում։
ՀՅԴ-Ն ՆՄԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՉԷ
«Առավոտին» հայտնի դարձավ, որ Քաղաքական խորհրդում Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «դեմ» է քվեարկել, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագիծը հիմք ընդունվի նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի գնահատականի մշակման համար։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր դիրքորոշումն այսպես է հիմնավորել, որ ՀՀԿ-ի տարբերակն իր մեջ որակում չի պարունակում, թե ինչպիսին է եղել այդ ուղեգիծը։
Կարդացեք նաև
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՒՇԱԿԸ
Թբիլիսիում, մամլո ասուլիսի ժամանակ Վրաստանում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը իր երկար ու բարակ հարցը տալու արանքում մի քանի անգամ փորձեց Ռոբերտ Քոչարյանին համոզել, որ նա իրեն ճանաչում է: Հաջողության չհասնելով, նա ի վերջո ասաց, որ ծաղկաձորյան մի սեմինարի ժամանակ ինքը անձամբ մոտեցել եւ ասել է, որ շուտով վարչապետ Քոչարյանը նախագահ է դառնալու: «Վերջապես հիշեցի, ես էլ ընտրվելուց հետո տանջվում էի, թե ո՞վ այն ժամանակ ինձ ասաց նախագահ դառնալու մասին»,- պատասխանեց Քոչարյանը: