Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռադիոն «դանդալոշ» մի կառույց է»

Նոյեմբեր 21,1998 00:00
Armen Amiryan

Թե ինչպես են այսօր կազմակերպվում հաղորդումները, թե ինչպես է կիրառվում ժողովրդավարությունը Հայաստանի ազգային ռադիոյում. այս եւ նման հարցերին պատասխանում է Արմեն Ամիրյանը՝ ստորեւ ներկայացված հարցազրույցում։

– Ցանկացած որոշում, ցանկացած քայլ ընդունվում է կոլեգիայի նիստում։ Ես շատ կոլեգիալ մարդ եմ։ Դեմոկրատիա ասածը ներքին կառավարման համակարգում սխալ է, իսկ եթերի առումով, կարող ենք անվանել դեմոկրատական։ Հիմա կարծես թե իրականացվում է դա, քանի որ եթեր դուրս գալու իրավունք ունեն բոլորը։

– Հաղորդումները այսօր ինչպե՞ս եք կազմակերպում։ Ո՞րն է գերակշռում՝ ուղիղ եթե՞րը, թե՞ մոնտաժված։

– Բոլոր պատրաստի հաղորդումները մոնտաժվում են։ Ուղիղ եթեր լինում է միայն շատ անհրաժեշտ եւ հրատապ դեպքում։

– Ի՞նչ մոտեցում եք դրսեւորում ռադիոյի կազմը երիտասարդացնելու համար։

– Բնական է՝ երիտասարդացում պետք է։ Բայց այսօր կա սոցիալական խնդիր։ Զրկել մարդկանց աշխատանքից, սոցիալական նվազագույն ապահովությունից, դա կլինի անարդար։ Բայց երիտասարդացումն էլ նույնպես կարեւոր խնդիր է։

– Որպես լրագրող՝ ինչպե՞ս եք բացատրում, որ մինչեւ այսօր ԵՊՀ-ն ժուռնալիստիկայի ֆակուլտետ չունի։

– Ես մինչեւ այսօր տեղյակ չեմ, որ ԵՊՀ-ն ժուռնալիստիկայի ֆակուլտետ չունի։ Իմ կարծիքով, կարեւորը անունը չէ, կարեւորը թեմաներն են, դասավանդման մեխանիզմը։ Ես կարող եմ համարձակությամբ ասել, որ համալսարանի տված կադրերը, որոնք աշխատում են մեզ մոտ, բավական լուրջ հայտ են ներկայացնում։

– Ի՞նչ փոփոխություններ են սպասվում։

– Հիմնականում փոփոխություններ սպասվում են։ Հավանաբար, դա կլինի կրոնական թեմայի հետ։ Փոփոխություններ կլինեն նաեւ երաժշտական խմբերում։ Այսօր մեր խնդիրն է՝ ձայնագրել ժամանակակից ստեղծագործողների գործերը, հաղորդել դրանք հասարակությանը եւ արխիվացնել ապագայի համար։ Մենք պատրաստվում ենք ավարտել նաեւ վեցերորդ մասնաշենքի կառուցումը։ Կարծում եմ, որ կկարողանանք ինչ-որ բանի հասնել։

– Ինչպե՞ս եք պատկերացնում ռադիոյի ապագան։

– Ես չէի ասի, որ մեր ապագան առաջիկա տարիների ընթացքում շատ փայլուն կլինի, որովհետեւ չեմ ամաչում ասել, որ ռադիոն «դանդալոշ» մի կառույց է, որի մեքենան չափազանց մեծ է եւ չի կարող սլանալ նեղ ճանապարհներով։ Իսկ դրա համար մտածելակերպի փոփոխություն է պետք: Հուսով եմ եւ հավատով, որ գոնե այս շրջանում հնարավորին չափ պետք է առաջ շարժվենք։

ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30