Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է ունենալ լավ պաշտպանության նախարար, քան անկանխատեսելի

Նոյեմբեր 21,1998 00:00
Albert Bazeyan

«Ավելի լավ է ունենալ լավ պաշտպանության նախարար, քան անկանխատեսելի վարչապետ»

Երեկ ուրբաթ էր, եւ հավատարիմ արդեն ձեւավորված ավանդույթին, ժամը 12-ին «Օրագիր» թերթի խմբագրությունում լրագրողները սպասում էին հերթական հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանին։ Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ առաջիկա խոհրդարանական ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, եւ կա՞ մի քաղաքական մարմին, որը կկրի դրանց պատասխանատվությունը, պրն Բազեյանը պատասխանեց. «Ցանկացած օրենսգիրք կատարյալ լինել չի կարող»։ Սակայն նույնիսկ կատարյալ օրենսգիրքը չի կարող լիարժեք երաշխիք լինել ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար, այլ իշխանությունների քաղաքական կամքը։ Եվ այն պահից սկսած, երբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրական օրենսգրքի՝ Երկրապահի տարբերակը, «այդ պատասխանատվությունը ստանձնում է նաեւ «Երկրապահ» պատգամավորական խումբը»։

«Երկրապահը» փորձում է ստանձնել նաեւ կառավարության հենարանը լինելու պատասխանատվությունը, օժանդակել նրան։ «Երկրապահը» ԱԺ-ում ժամանակավոր քաղաքական մարմին է… եւ ժամանակի թելադրանքով ստեղծված պատգամավորական խումբ», ի տարբերություն «Երկրապահ» կամավորական միության, որը «ապաքաղաքական կազմակերպություն է եւ իր առջեւ իշխանության խնդիր չի դրել»։ Երկրապահները Արցախի հարցում այսօրվա իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը «հստակ կերպով կիսում են»։ Վազգեն Սարգսյանին, որպես վարչապետի, Ալբերտ Բազեյանը չի տեսնում, քանի որ նա «ճիշտ իր տեղում է, եւ ավելի լավ է ունենալ լավ պաշտպանության նախարար, քան անկանխատեսելի վարչապետ»։ Մանավանդ, որ Վազգեն Սարգսյանը դեռեւս նախագահական ընտրությունների 2-րդ փուլից առաջ ցանկություն էր հայտնել, որպես վարչապետ տեսնելու Կարեն Դեմիրճյանին։ Արմեն Դարբինյանին պրն Բազեյանը համարում է «շատ պատրաստված տնտեսագետ, լավ կազմակերպիչ», որն այսօր արդեն քաղաքական գործիչի հայտ է ներկայացրել, թեեւ ավելի շատ կարեւորում է արտաքին գործոնները, քան ներքինները։

Պրն Բազեյանը կառավարության ավելի հաջող աշխատելու, նաեւ երկրապահի հետ գաղափարական որոշ ընդհանրությունների դեպքում չի բացառում ընդհանուր քաղաքական թիմ դառնալ։ ՀՅԴ վերջին հանրահավաքի ժամանակ, ըստ Ալբերտ Բազեյանի, ինքնադատաստանի կոչեր չեն հնչել, տրվել են «նախորդ իշխանությունների օրոք թալանին մասնակցած մարդկանց» անուններ, «կիսատ-պռատ փաստեր»։ Սա իրավապահ մարմինների խնդիրն է։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձելու է ինչ-որ ձեւով ինքնարտահայտվել… Դաշնակցությունը երկար ժամանակ լինելով խիստ ընդդիմադիր կազմակերպություն՝ այսօր, այնուամենայնիվ, որոշակի պատասխանատվություն է կրում իշխանության գործունեության համար։ …Այս պարագայում առաջանում է հետաքրքիր բարդույթ՝ ինչ-որ ձեւով փորձել հրապարակում ժողովրդին ավելի մոտ կանգնել եւ դժվար է միանշանակ իշխանությանը քննադատել։ …Դաշնակցությունը փորձում է ընդդիմադիր կազմակերպությունից դառնալով իշխանամետ, ինչ-որ չափով ցուցադրել, որ ինքը որոշակի բաներում նաեւ համաձայն չի»։

Ալբերտ Բազեյանն էլ չի կարողանում հստակ սահման գծել նախորդ եւ ներկա իշխանությունների միջեւ, բայց կոչ է անում չդատել՝ չդատվելու համար։ Այնուամենայնիվ, հանրապետական կուսակցության՝ նախորդ իշխանություններին տրված գնահատականը համարեց հավասարակշռված։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30