Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՐԵԼ ԷՐ ՎԻԶԱ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 21,1998 00:00
lurer

«Առավոտին» տեղեկություն էին փոխանցել ժամանակին բավական աղմուկ հանած մի պատմության ավարտի մասին, որ վերաբերում էր Գերմանիայում Հայաստանի դեսպան Ֆելիքս Մամիկոնյանի վերաբերյալ գերմանական «Ֆոկուս» ամսագրի հրապարակած փաստերին։ Մեր աղբյուրը պնդում էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազորությամբ՝ Հայաստանի Հանրապետության անունից հայց էին ներկայացրել դատարան «Ֆոկուսի» դեմ եւ… Հայաստանը պարտվել էր ամսագրին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից մեր խնդրանքին ի պատասխան հաստատեցին, որ իրոք նման դատավարություն է եղել, որը «Ֆոկուսը» շահել է։ Բայց պնդեցին, որ հայցը ներկայացրել էր ոչ թե Հայաստան պետությունը, այլ Ֆելիքս Մամիկոնյանն անձնապես էր ապարդյուն փորձել ապացուցել, որ ամսագիրն իրեն զրպարտել է։ Ի դեպ, դեսպանը հետ է կանչվել եւ այժմ Երեւանում է։

ՀՀՇ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴԵՄՈԿՐԱՏԱՆԱԼ

Ինչպես «Առավոտին» հայտնեցին ՀՀՇ լրատվական կենտրոնից, երեկ տեղի ունեցավ այդ կուսակցության վարչության նիստը։ Վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը նշեց, որ ընտրական օրենսգրքի՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի տարբերակի նախագծի ընդունումը լրջորեն վտանգում է (եթե չի բացառում) ազատ եւ ժողովրդական ընտրությունների անցկացումը։ Պրն Սիրադեղյանը տեղեկացրեց վարչության անդամներին այլ կուսակցությունների հետ վարվող բանակցությունների մասին։ Նիստում նշվեց, որ միայն հզոր ժողովրդական դաշինքն է ի վիճակի դիմակայել երկրում հաստատվող հակադեմոկրատական մթնոլորտին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30