Լրահոս
Օրվա լրահոսը

Դարբինյանը հավատարիմ է իր խոստմանը

Նոյեմբեր 20,1998 00:00
namak

Երեւանի քաղաքապետ պրն Ս. Աբրահամյանին

պատճենը՝ քաղաքապետարանի կրթության վարչության պետ տիկին Ս. Խրիմյանին,

քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ պրն Գ. Գեւորգյանին

Հայտնում եմ ձեզ, որ 1998 թ. մարտ ամսից մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ, թիվ 61 դպրոցում անցկացվել են ստուգումներ քաղաքապետարանի իրավաբանական վարչության, քաղաքապետարանի կրթության վարչության եւ Նորք-Մարաշ թաղապետարանի համատեղ հանձնաժողովի կողմից, այնուհետեւ ստուգումներ են անցկացրել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունը, Հայաստանի հանրապետական դատախազությունը եւ Երեւանի Մյասնիկյանի տարածքային դատախազությունը։ Արդյունքում, օգոստոս ամսին, Մյասնիկյանի տարածքային դատախազությունից գրավոր տեղեկացվել եմ, որ մեր դպրոցի «գործունեության վերաբերյալ նախապատրաստված նյութերով քր. գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով» (պատճենը հանձնված է կրթության վարչության պետ տիկին Ս. Խրիմյանին)։

Այսքանից հետո, առավել քան զարմանալի ու տարօրինակ է, որ «Երեւանի թիվ 88 դպրոցում ֆինանսատնտեսական եւ հաշվապահական հաշվառման բնագավառում հայտնաբերված խախտումների կապակցությամբ «….», Երեւանի մյուս դպրոցներում նմանօրինակ խախտումները բացառելու համար», այս անգամ որոշվել է… թիվ 61 դպրոցում «ուսումնասիրություններ կատարել»։ Ի՞նչ եք կարծում, մանրակրկիտ ու պերմանենտ ստուգումների եւ ուսումնասիրությունների, թաղապետարանի կողմից ոտնձգությունների այս մթնոլորտում ինչպե՞ս է ընթանում դասապրոցեսը, ինչքա՞ն կդիմանան փաստացի աշխատանքի համար փաստորեն չվճարվող, առանց այն էլ անուշադրության մատնված ուսուցիչները, ինչպե՞ս են զգում իրենց ոչ մի մեղք չգործած աշակերտները։

Ելնելով վերոնշյալից եւ ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանի՝ օրերս արած հայտարարությունից այն մասին, որ բոլոր մեթոդներով պայքարելու է ՀՀ նախագահի լեգիտիմությունը չճանաչող անհատների, կուսակցությունների եւ կազմակերպությունների դեմ, ինձ մնում է ավելացնել, որ խնդրո առարկան ոչ թե 61 դպրոցի գործունեությունն է, այլ դպրոցի տնօրենի անձը, որը, այո՛, 1998 թ. ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններում ղեկավարել է ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբը եւ «Նոր ուղի» կուսակցության վարչության անդամ է։

Հարգանոք՝ ԳԵՈՐԳԻ ՎԱՆՅԱՆ

Երեւանի թիվ 61 միջնակարգ դպրոցի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30