Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈ ԵՐԹԱՍ

Նոյեմբեր 20,1998 00:00
Edvard Egoryan

«Առավոտի» նախորդ համարում Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանը որոշակի մեղադրանքներ էր ուղղել Էդվարդ Եգորյանին, որին եւ այսօր պատասխան խոսքով հանդես գալու հնարավորություն ենք ընձեռում։

-Բանակցություններին մասնակցում էր 11 կազմակերպություն։ Այդ ինչպե՞ս եղավ, որ նրանցից 10-ը քվեարկեցին նույն կերպ՝ հօգուտ միասնական տարբերակի եւ չմասնակցեցին «Երկրապահի» տարբերակի քվեարկությանը, իսկ Կոմկուսն այլ վարքագիծ ունեցավ։ Եթե նախնական պայմանավորվածություն չկար, դա ինչպե՞ս պատահեց։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ 11 կազմակերպություններից 10-ը չեն բողոքում, ասելով, որ Եգորյանը սխալ է բանակցել եւ միայն Կոմկուսն է, այն էլ հետին թվով, դիտողություններ անում։ Կամ այդ 10-ն են տարօրինակ, կամ էլ Կոմկուսն ինքը։ Ցավում եմ, որ Գագիկ Թադեւոսյանը, որը միջկուսակցական բանակցությունների ժամանակ շատ ավելի կոշտ դիրքորոշումներ ուներ, քան ես, հետին թվով նման հայտարարություններ է անում։ Բնական է, երեւի, որ պետք է արդարանան։

Արձանագրենք հետեւյալը. Կոմկուսն իր սեպարատ բանակցություններով, սեպարատ կեցվածքով խափանեց ռեալ փոխզիջումների հնարավորությունը։ Մյուս 10 կուսակցությունները նման վարքագիծ չեն դրսեւորել։ Չեմ կարծում, որ կոմունիստները մյուսներից ավելի խելացի են, ու այդ է պատճառը, որ մեկուսի բանակցել են։ Բոլոր կուսակցությունները միասնական են եղել մինչեւ քվեարկությունների պահը, որի ժամանակ միակամությունը խարխլվեց։ Իմ կարծիքով, ինչ-որ առեւտուր է տեղի ունեցել։ Սա Կոմկուսի համար բացառիկ դեպք չէ, մենք հիշում ենք նաեւ նախագահական ընտրությունները։ Այսքանն ասելով հանդերձ, գուցե թե նրանք այդքան արդարանալու կարիք չունեն։ Կարող էին նորից միանալ կուսակցություններին եւ շարունակել նրանց հետ աշխատել։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30