Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐԻՑ ԲՈՅԿՈՏՈՒՄ Է

Նոյեմբեր 20,1998 00:00
lurer

«Ադրբեջանը չի մասնակցի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի դեկտեմբերի կեսերին նախատեսած լսումներին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Զուլֆուգարովը։ Մոտեցումը պատճառաբանվել է նրանով, որ այդ նիստին չեն հրավիրելու Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։

ԱԼԻԵՎԸ ԳԱՐՆԱՆԸ՝ ԱՄՆ

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էսկուդերոն հանդիպում է ունեցել Հեյդար Ալիեւի հետ։ Բնականաբար, ինչպես պաշտոնապես է նշվում, քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, եւ այդ շրջանակում խոսվել է գարնանն Ադրբեջանի նախագահի ԱՄՆ կատարելիք պաշտոնական այցի մասին։

ՀԱՄԱՃԱՐԱԿԸ՝ ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԻՋՈ՞Ց

Մալաթիայի մանկական պոլիկլինիկա զանգահարած մի քաղաքացուհու (տվյալները խմբագրությունում են), որը ցանկացել է խոզուկով վարակված իր զավակի համար բժիշկ հրավիրել՝ առաջին հերթին ասել են. «Պիտի 1450 դրամ վճարեք, եթե համաձայն չեք կամ ի վիճակի չեք այդ գումարը վճարել՝ բժիշկը չի գա»։ Առաջարկել են նաեւ պոլիկլինիկա այցելել գնացուցակին ծանոթանալու համար։ Իրազեկ աղբյուրները պնդում են, որ սա եզակի դեպք չէ՝ համակարգն այս սկզբունքով էլ գործում է, չնայած ինֆեկցիոն հիվանդությունների սպասարկումը պետպատվերի շրջանակում է։ Այս դեպքում նաեւ առավել ուշագրավ է, որ խոզուկի թեթեւ դեպքերի ժամանակ՝ գումար չունենալու պատճառով չեն դիմի պոլիկլինիկա, եւ չի արձանագրվի ինֆեկցիոն հիվանդությունների իրական պատկերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30