ԱՆԳԱՄ՝ ՋՈՒԼԻԵՏԻ ԵՎ ՌՈՄԵՈՅԻ ՎԵՊԸ ՍԳԱՎՈՐ ՈՒ ԱՊԱԶԳԱՅԻՆ
«Մեր ազգային Անուշի սերը ապազգային Ռոմեո եւ Ջուլիետի սերից ավելի պակաս սեր չի։ Եվ այսպես միջազգայնականացնում են մեր ամեն ինչը»,- ազգային գաղափարախոսության վերաբերյալ մեկ շաբաթ շարունակ լրատվամիջոցներով գովազդված գիտաժողովում երեկ հայտարարեց մշակույթի նախարարի խորհրդական Էդվարդ Հովհաննիսյանը։ Վերջինս նաեւ կոչ հնչեցրեց. «Մենք պիտի ազգայնականացնենք ե՛ւ մշակույթը, ե՛ւ ամեն ինչը»։
Կարդացեք 4-րդ էջում։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Կարդացեք նաև
Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը չի ստորագրել ընտրական օրենսգրքի շուրջ համախմբված այն 10 կուսակցությունների հայտարարությունը, որը հրապարակվել է երեկվա մամուլում։ «Առավոտին» հայտնի է դարձել, որ, այնուամենայնիվ, կուսակցության ներկայացուցիչը մասնակցել է քննարկումներին եւ որեւէ առարկություն չի ունեցել։ Իսկ ահա «21-րդ դար. ԺԱԿ» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչ պայմաններով է ստորագրել այդ հայտարարությունը՝ պատասխանեց. «Ստորագրեցի շատ մեծ դժվարությամբ։ Դա հայտարարություն էր հանուն հայտարարության»։
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱԿԱԴՐԱՅԻՆ
Ըստ «Առավոտ» հասած լուրերի, սոցներդրումների հիմնադրամի տնօրեն է նշանակվելու «Գլաձոր» բանկի կառավարիչ Աշոտ Կիրակոսյանը, որը խորհրդահայ հայտնի գործիչ Ալեքսան Կիրակոսյանի որդին է: Հնարավոր է նաեւ, որ Արեգ Գրիգորյանն ազատվի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Պատճառաբանությունը կառուցվածքային բարեփոխումներն են, սակայն որքանով է ԲՈՀ-ը մտնում գիտության եւ կրթության նախարարության մեջ՝ առայժմ հստակ չէ։