Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՂԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Նոյեմբեր 19,1998 00:00
hyd

Ս/թ հոկտեմբերի 30-ին ՀՅԴ-ն հանրահավաք էր կազմակերպել տեղի ունեցած անօրինականությունների եւ հեռանկարների շուրջը զրուցելու, պարզաբանումներ տալու՝ Դաշնակցության խոսքն ու գնահատականը լսելու համար։ Ինչ խոսք, անկեղծ զրույց չստացվեց եւ չէր էլ կարող ստացվել, քանզի ոչ մի հույսի շող չներկայացվեց մութ թունելից դուրս գալու համար։ Թե ինչ նպատակ էր հետապնդում թալանչիների այդ կիսատ-պռատ անվանացանկը ժողովրդին ներկայացնելը, պարզ չէր։ Ժողովուրդն այդ մարդկանց լրիվ ցուցակը շատ լավ գիտի։ Ի՞նչ է, մենք նախագահ չունե՞նք, կառավարություն չունե՞նք, դատաիրավական օրգաններ չունե՞նք։ Ո՞ւմն էր պետք այդ շոուն, որից միայն տուժեց ՀՅԴ-ի՝ առանց այդ էլ երերացող հեղինակությունը։ Ճիշտ է ասված. Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ։

Դեռ երեկ էր, երբ ՀՅԴ-ն Սասունցի Դավթի հատկանիշներ էր վերագրում նախագահին, իսկ այսօր նշում է նրա անզորությունը եւ կոչ անում ժողովրդին, որ նեցուկ լինի նրան, այն դեպքում, երբ խեղճ ու կրակ, դժբախտ ժողովուրդն է խնդրում նախագահին, որ նեցուկ լինի իրեն։ Միակ դեղատոմսը, որ որպես ազնիվ մարդ (մեղա՜ քեզ, Աստված, մի՞թե հիմա ազնիվ մարդ էլ կա) կարող եմ առաջարկել ՀՅԴ-ին, դա այն է, որ նա իր կատարած ճակատագրական սխալ քայլի համար մեղանչի, ինչպես եկեղեցու քավարանում եւ որպես մոլորյալ որդի վերադառնա մայր ժողովրդի գիրկը, կասկած չկա, որ մայրը գրկաբաց կընդունի իր որդուն։

Հարգանքներով՝ հանրահավաքի մասնակից Վ. ԽՈՅԵՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30