Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐՄԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նոյեմբեր 19,1998 00:00
lurer

Լրատվամիջոցներն արդեն հաղորդել են Երեւանի առեւտրաիրավագիտական տեխնիկումի տնօրեն Գերման Վարդապետյանի սպանության մասին։ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ նա Վազգեն Սարգսյանի թիկնապահ Վարդան Վարդապետյանի հայրն էր։ Եվ գուցե նաեւ այս հանգամանքով էր պայմանավորված, որ ռազմական ոստիկանությունն ընդամենը մեկ օրում բացահայտեց սպանությունը։ Գերման Վարդապետյանին խեղդամահ արած 4 «ռեկետյորներից» երեքը ՆԳ եւ ԱԱ նախարարության նախկին աշխատակիցներ են՝ մեկը Կոշի գաղութի պետի պաշտոնակատարն էր, իսկ մարդասպաններից մեկը՝ Սերգեյ Մկրտչյանը (Քինգ մականունով), «Ալֆա» ջոկատի անդամ էր։ Նշենք նաեւ, որ հանցագործներից մեկն ինքն էր ռազմական ոստիկանության աշխատակիցներին ցույց տվել դիակի տեղը, որից հետո նոր գործը հանձնվել է այլ իրավապահ մարմիններին։

ՆԱԽ ԲՈՒԴԱՊԵՇՏ, ՀԵՏՈ ՓԱՐԻԶ

Նոր անորոշ նախաձեռնություն է ցուցաբերել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովը։ Հայկական պատվիրակության անդամներին օրերս տեղյակ է պահվել, թե Ղարաբաղի հարցով քաղաքական հանձնաժողովը լսումներ անցկացնելու մի նոր նախաձեռնություն է ցուցաբերում՝ մինչեւ փարիզյան հանդիպումը։ Նոյեմբերի 26-ին լսումներ տեղի կունենան Բուդապեշտում։ Այս մի միջոցառման մասին նախնական որեւէ պայմանավորվածություն չի եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30