Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 18,1998 00:00
orensgirq

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր ելույթում «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանն ասաց, որ անցյալում ունենալով իշխանության լծակներ, իրենք գիտեն, թե ինչպես կարելի է ներազդել ընտրությունների ընթացքի վրա։

Այս փաստարկի հրապարակումն ամենից շատ ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանին բորբոքեց, որը հայտարարեց. «Խմբերի, խմբակցությունների ղեկավարներից, անհատ պատգամավորներից շատ ենք լսում, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչպես կարելի է իշխանության լծակներն օգտագործել ընտրություններում կեղծիքներ կատարելու համար։ Ես առաջարկ ունեմ՝ եթե հնարավոր է, այսօր մի նիստ նվիրենք դրան, իրենք կիսվեն մեզ հետ, մենք էլ պատկերացնենք այդ մեխանիզմները, որպեսզի կարողանանք դրա դեմն առնել այս ընտրական օրենսգրքի համար ներկայացվելիք մեր առաջարկություններով։ Ու որպեսզի այդ մարդիկ խայտառակ չլինեն, կոչ եմ անում նիստը փակ կազմակերպել»։

Պատասխան խոսքով հանդես եկավ Արա Սահակյանը. «Քանի որ խոսքը «Հանրապետություն» խմբակցության անունից ելույթ ունեցողի այն մտքի մասին է, թե հայտնի է, որ իշխանությունն ինչպիսի հնարավորություններ ունի, եւ այդտեղ էլ վերջակետը դրվել է, ես հանդիպակաց առաջարկություն եմ անում՝ հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը (հիմա այդ պաշտոնը զբաղեցնում է Դավիթ Վարդանյանը- Ա. Զ.) կիսվի մեզ հետ, թե ինչպես կարելի է պատվերով ստուգումներ կատարել»։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30