Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական ինքնակառավարում՝ պետականի շարունակությո՞ւն, թե՞ ինքնուրույն

Նոյեմբեր 18,1998 00:00
burg

Հայեցակարգը քվեարկությամբ որոշելու պահին դեռ պետք է հասնել

ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը երեկ հավաքվել էր լսելու տարբեր փոխնախարարների առաջարկությունները տեղական ինքնակառավարման ղեկավարման շուրջ։ Հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, օրն այնքան էլ համար չէր։ Իրոք, նախարարներ են, որ փոխվում են, եւ փոխնախարարների «ուշքն ու միտքը» դժվար թե հանձնաժողովում լիներ։ Դա չխանգարեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Ասլիկյանին «խառնել բոլոր խաղաքարտերը»։ Պարզվում է, մինչեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները հստակեցնելը, նախեւառաջ անհրաժեշտ է որոշել պետության դերը, նրա գործառույթները։

Այսպիսով, պետության կառավարման բուրգի ուսումնասիրությունն առաջարկվում է սկսել ոչ թե «ներքեւից», այլ «վերեւից», ինչը պրն Ասլիկյանի կարծիքով, կլինի թեեւ երկար, բայց հիմնավոր։ Հանձնաժողովի անդամներից մեկն ասաց, որ այդ դեպքում ինքը վերջը չի տեսնում։ Կառավարման համակարգի բարեփոխումների իրականացմանը աջակցում է ՀՀ արդեն վաղուցվա բարեկամ՝ Համաշխարհային բանկը։ Բարեփոխումների առաջին՝ ճգնաժամերի կառավարելիություն, ինֆլյացիայի կառավարման եւ վերահսկելիության փուլն ավարտվել է, եւ այս երկրորդ էտապի փոփոխություններն ավելի բարդ են։ Սա նախատեսվում է ավարտել 2000 թվականին, որից հետո սկսվելու է, հավանաբար, բարդագույն էտապը՝ պետական ծախսերի վերահսկումը։ Այս աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով պրն Ասլիկյանը (կամ գուցե ՀԲ-ն) առաջարկեց կազմակերպել բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված մի հանձնախումբ, որը քննության կառնի բոլոր հիմնահարցերը։ Սրան զուգահեռ կստեղծվեն մի քանի աշխատանքային խմբեր, որոնք «տարբեր ճյուղերում կգույքագրեն պետական կառավարման համակարգի ֆունկցիաները»։

Անհրաժեշտ է հստակեցնել եւ տարանջատել քաղաքական եւ քաղաքացիական պաշտոնները։ Միջազգային փորձագետներն էլ են այս առնչությամբ կարծիք հայտնել։ Նրանք (միջազգային փորձագետները) գտնում են նաեւ, որ Հայաստանի նման երկրներում հայեցակարգի մշակման աշխատանքները գլխավորում է երկրի նախագահը կամ վարչապետը։ Աշխատանքային խմբեր կազմելու դեպքում հանձնաժողովի կազմը կհամալրվի մինչեւ 30-35 մարդ, որոնց 7-8 հոգիանոց խմբերը հարցերը մշակելուց հետո կներկայացնեն զեկույցներ։ Այդ սեկցիաներում (եթե աշխատանքի նման մեխանիզմն ընդունվի) առաջարկվեց ընդգրկել մասնագետների, չնայած օգտագործվեց ավելի նուրբ բառը՝ էքսպերտների։ Աշխատանքի արդյունավետությունն ապահովելու մյուս ձեւն էլ կա. հարցի մշակումը հանձնարարել էքսպերտային խմբերի, որոնք կարող են լինել հասարակական կազմակերպությունները, ինստիտուտները։

Հետո մտահոգություն հայտնվեց, որ Սպիտակում ժողովուրդը սպասում էր հանձնաժողովին, սակայն իրենք այդպես էլ չեն գնացել։ Որոշվեց հաջորդ՝ դեկտեմբերի 1-ի նիստն անցկացնել Սպիտակում։ Մանավանդ որ, հանձնաժողովի անդամներից մեկը պատրաստակամություն հայտնեց. «Ավտոբուսն իմ վրա»։ Ավտոբուսով գնալու առավելություններից նշվեց միայն «իրար հետ խոսելովը»։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30