Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԱՅՍՊԻՍԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ, ՈՐ ԱՅՍՕՐ Է ԱՐՎՈՒՄ»

Նոյեմբեր 17,1998 00:00
David Shahnazaryan

Սա մեջբերում է «21-րդ դար» ժողովրդավարական-ազգային կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի վերջին ասուլիսից, որը նաեւ ասել էր, թե «այս «նոր» կոչված իշխանությունն արդեն 1995-ից էր իշխանություն»։ «Առավոտը» հավելյալ նրան խնդրեց հայտնել, թե ինչպես է վերաբերվում նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծին գնահատական տալու նախաձեռնությանը, որը պիտի իրագործվի մինչեւ նոյեմբերի 15-ը։

«Քաղաքական գնահատականներից չխուսափելը միշտ ճիշտ է։ Ինքս տարիներ առաջ երբեք դրանից չեմ խուսափել։ Դրանք պետք է լինեն օբյեկտիվ, բայց մի բան զարմանալի է. անցել է 7-8 ամիս, ինչ այս իշխանությունը եկել է (թեեւ, ըստ էության, 95 թվականից նրանք կային, պարզապես իրենց ազդեցությունն ընդլայնեցին եւ վերջնականապես ամբողջ իշխանությանը տիրեցին 1998-ին) եւ միայն հիմա են անդրադառնում այդ գնահատականը տալու անհրաժեշտությանը, երբ արդեն ակնհայտ դարձավ այս իշխանության բացարձակ անճարակությունը, միայն փակուղի տանելու ընդունակությունը։ Կարծես 18-20-ական թվականներն են կրկնվում։ Թող տան քաղաքական գնահատական։ Ճիշտ կլինի, որ իրենք էլ տան։ Բայց այդ գնահատականն այնպես չլինի, որ հետո, որոշ ժամանակ անց, նորից փոխվի։ Այսօր 98 թ. ընտրություններն իդեալական են համարում այն մարդիկ, որոնք, ի դեպ, այդպիսին էին համարում նաեւ 95-ի եւ 96-ի ընտրությունները։ Հիմա նրանք 95-96 թթ. ընտրություններին արդեն տալիս են ռեալ գնահատական։ Այստեղ պետք է նաեւ քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների սկզբունքայնությունն ու հետեւողականությունը. մինչդեռ ակնհայտ է, որ նրանց գնահատականները տարեցտարի փոխվում են»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30