Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐԸ» ԿՀՐԱԺԱՐՎԻ՞

Նոյեմբեր 17,1998 00:00
lurer

Ուրբաթ օրը «Պեռնո Ռիկար» ընկերությունը հայտարարեց, որ դեռ կմտածի՝ արդյոք արժե գնել հայկական կոնյակի գործարանը։ Որոշումն, ինչպես հայտնի է, պետք է ընդունվի մինչեւ տարվա վերջ։ Ֆրանսիական կողմի տատանումների պատճառն այն է, որ «Պեռնո Ռիկարը» ծրագրում էր հայկական կոնյակի շնորհիվ դուրս գալ ռուսաստանյան շուկա։ Սակայն Ռուսաստանում բռնկված տնտեսական ճգնաժամը դժվարացրել է այդ ծրագիրը եւ կարող է կասկածի տակ դնել գործարանը գնելու նպատակահարմարությունը։

Այդ խնդրի շուրջ «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Արմեն Դուլյանի վերլուծությունը՝ վաղվա համարում։

ԱԺՄ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

Դեկտեմբերի 11-ին, ըստ «Առավոտ» հասած տեղեկատվության, կկայանա ԱԺՄ հերթական համագումարը։ Կուսակցությանը մերձ աղբյուրները նշում են, որ օրակարգում նույն հարցն է, ինչ որ կուսակցության վերջին կոնֆերանսում՝ ներկա իրավիճակը եւ նրանից դուրս գալու ուղիները։ Իսկ համագումարին կնախորդեն տարածքային կազմակերպությունների կոնֆերանսները, որոնք արդեն սկսվել են։

«ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՆԱԵՎ ԻՆՁ ԱՌՆՉՎԵԼ»

«Ինձ հեռանալու առաջարկ չէր արվել։ Ինչպես տեսնում եք՝ իմ տեղում եմ մնում, եւ կատարված կադրային փոփոխությունները շրջանցել են մեզ,- «Առավոտին» հայտնեց հարկային տեսչության պետ Արտաշես Թումանյանը։ -Ընդհանրապես, ինչ-որ խոսակցություններ ժամանակի ընթացքում եղել են, բայց էթիկայի կանոնները, որպես պետական աշխատողի, ինձ թույլ չեն տվել այդ քննարկումների մասին որեւէ բան խոսել կուլուարներում»։

ԸՆԴԴԵՄ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ

Ինդոնեզիայում ուսանողները ցույցեր են անում: Նրանց պահանջներն են. դատի տալ նախկին նախագահ Սուհարթոյին, վերացնել բանակի հասարակական-քաղաքական դերը եւ նրա ֆիքսված ներկայությունը խորհրդարանում, ինչպես նաեւ անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ:

Ջահել են, չեն հասկանում, որ Ինդոնեզիան կռվող երկիր է, խնդիրներ ունի հարեւան պետությունների հետ, եւ այնքան ժամանակ, որքան այդ խնդիրները լուծված չեն, Ինդոնեզիայի բանակն, այո, որոշիչ դեր է խաղալու երկրի տնտեսական, հասարակական ու խորհրդարանական կյանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30