Նոյեմբերի 15-ին Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բակում, «Մոսկվիչ» ավտոմեքենայում հայտնաբերել են Ավանի ֆինանսաիրավական ինստիտուտի տնօրեն Գերման Վարդապետյանի դիակը: Հանցագործության առնչությամբ ձերբակալված են 4 քաղաքացիներ, որոնք, ՆԳ եւ ԱԱ նախարարության տվյալներով, նոյեմբերի 12-ին ներխուժել էին Ձորաղբյուրում գտնվող Վարդապետյանի ամառանոց եւ պահանջել նրանից 20 հազար դոլար: Մերժում ստանալով՝ հանցագործները հափշտակել են եղած 1,5 հազար դոլարը, կապել են իրենց զոհին, նստեցրել իր «Մոսկվիչ» ծառայողական մեքենան եւ Ձորաղբյուր-Երեւան ճանապարհին խեղդել նրան:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ
Սեւանի ջրի մակարդակի բարձրացման ուղղությամբ, ըստ նախագահ Քոչարյանի, լուրջ աշխատանքներ են տարվում։ «Որոտանի ջուրը բերելով՝ մենք հնարավորություն կունենանք օգտագործել Որոտանի ջուրը՝ տրանզիտով կբերենք, կօգտագործենք եւ հնարավորություն կունենանք տարեկան մոտ 15 սմ ջուրն ավելացնել»։ Նախագահը նշեց նաեւ, որ Որոտանի շինարարության վրա արդեն ծախսվում է մոտ 2,6 մլն դոլար։ Դեկտեմբերի 31-ին Ռոբերտ Քոչարյանին պետք է զեկուցեն շինարարության ավարտի մասին եւ ինքն էլ մեկ արկղ շամպայն պետք է ուղարկի թունել։
ՄՆԱՑԻՆՔ ԱՌԱՆՑ ՇԻՆԱՆՅՈՒԹ
Կարդացեք նաև
ՀՅԴ-ն դատարան կդիմի՞ Էդվարդ Եգորյանը հրապարակավ թույլատրել էր. «Թող մարդիկ ուղղակի ՀՅԴ-ից փորձեն իմանալ ինձ պատկանող օբյեկտների, շինանյութերի խանութների տեղը եւ այնտեղից վերցնեն իրենց տների վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր ապրանքները»։ Մենք էլ որոշեցինք օգտվել այս հնարավորությունից եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին դիմեցինք թախանձագին խնդրանքով՝ Եգորյանի մի երկու խանութի տեղն ասել։ Սակայն պրն Մանուկյանը միայն ասաց. «Երբ որ հարկ լինի հաշվետու լինել՝ մենք պատասխանը կտանք»։ Էդվարդ Եգորյանն այս առնչությամբ հավելյալ նշեց. «Ես հայտարարում եմ, որ Վահան Հովհաննիսյանը ստախոս է, եթե պնդում է, որ իրենց հայտարարությունը ճիշտ է։ Ստախոս է ողջ Դաշնակցությունը, եթե պնդում են, որ ես գոնե մեկ խանութ ունեմ։ Դե, թող իրենք դատարան դիմեն»։