Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄՏՆԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊՐՈՑԵՍԻ ՄԵՋ»

Նոյեմբեր 17,1998 00:00
lurer

Շաբաթ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկներին. «Այսօր ներկայացված առաջարկությունները բավական հետաքրքիր են եւ եթե Ադրբեջանն ընդունի, ապա ես լրիվ իրատեսական եմ համարում, որ մենք կարող ենք իսկապես մտնել բանակցային պրոցեսի մեջ, որը կբերի հետաքրքիր արդյունքների։ … Նախկին փաստաթղթում առաջին կետով գրված էր՝ կողմերը ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ոչ հաճելի եւս մի քանի կետեր։ Հիմա մեր սկզբունքը հետեւյալն է՝ կողմերի իրավահավասարություն, հորիզոնտալ կապեր, ոչ մի կոնֆլիկտի կողմը չպետք է մյուսից կախված լինի, մյուսին ղեկավարի»։

Նախագահի եւ գրողների հանդիպման մասին կարդացեք էջ 12։

ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«Ցավոք դեռեւս առաջարկությունների պայմաններն ամբողջովին հայտնի չեն, սակայն արդեն իսկ եղածը հայկական կողմին, իմ կարծիքով, ամբողջապես բավարարում է գոնե առաջին փուլի համար. մեկ պետության մեջ երկու պետություն՝ իրավահավասար պայմաններով». այսպես անդրադարձավ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկներին։

Դրանց վերաբերյալ նաեւ մյուս կուսակցությունների տեսակետները կարող եք ընթերցել 4-րդ էջում։

ԵՐԿՈՒ ՉԿԱՅԱՑԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Արշակ Սադոյանը ստորագրություններ էր հավաքում մի նոր արտահերթ նիստ գումարելու համար, որպեսզի չբարձրացվեն էլեկտրաէներգիայի սակագները։ Մինչդեռ նա անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն չհասցրեց հավաքել։ Մեկ այլ հարցով՝ «Աղետից տուժած բնակավայրերի մասին» օրինագծով, արտահերթ նիստ հրավիրելու հարցում հաջողություն չունեցավ նաեւ Արթուր Բաղդասարյանը, թեպետ նա 68 ստորագրություն կարողացել էր հավաքել։ Չապահովվեց անհրաժեշտ քվորում։

ԱԺ նիստի մասին՝ 3-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30