Լրահոս
Օրվա լրահոսը

Common state

Նոյեմբեր 14,1998 00:00
Aleqsandr Arzumanyan

ԼՂՀ՝ Ադրբեջան ավտոնոմիայով ՀՀ նախկին արտգործնախարար, ՀՀՇ Երեւանի կազմակերպության նախագահ Ալեքսանդր Արզումանյանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկությունների վերաբերյալ.

-Նախ ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների մասին խոսելն առայժմ վաղ է, քանի որ մենք դեռ ծանոթ չենք դրանց բովանդակությանը։ Դա ցույց կտա բանակցությունների ընթացքը։ Ինչ վերաբերում է common state կամ ընդհանուր պետություն գաղափարին, իմ կարծիքով, դա բառախաղ է՝ անհասկանալի տերմիններով։ Պատմության մեջ նման նախադեպ մենք գիտենք։ 1918 թվականին ստեղծվել է Հարավսլավիան՝ հարավային սլավոնների ընդհանուր պետությունը, որում միավորվեցին սերբերը, խորվաթները եւ սլովենները։ Այդ պետությունը տրոհվեց եւ գիտենք, թե ինչ ստացվեց դրանից։

Իմ խորին համոզմամբ, եթե նախկին իշխանություններին քննադատում էին Ղարաբաղը ծախելու կամ այն Ադրբեջանի կազմում թողնելու մեղադրանքով, ապա ընդհանուր պետություն հասկացությունը մեր արածից մեկ քայլ առաջ կարող ենք համարել միայն այն դեպքում, եթե այդ ընդհանուր պետությունը կոչվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ Ադրբեջանը նրա կազմում լայն ինքնավարություն ստանա։ Դա կլինի հաղթական արտաքին քաղաքականություն, ի տարբերություն մեր պարտվողականի։ Իսկ մյուս կուսակցությունների տեսակետները common state-ի վերաբերյալ կներկայացնենք «Առավոտի» հաջորդ համարում։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30