Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դռնբաց «Երկրապահ»

Նոյեմբեր 14,1998 00:00
erkrapah

Միամիտ չլինեն միասնականները, երկրապահները կթողնե՞ն, որ նրանց հայտարարությունից հետո ժամանակ անցնի, եւ մամուլը, ժողովուրդը մի ամբողջ 3 օր դրա ազդեցության տակ մնան։ Անմիջապես էստաֆետն ընդունեցին եւ իրենց հերթին հայտարարեցին, որ ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն անարդյունք են։ Ալբերտ Բազեյանն էլ ներկայացրեց առաջարկների ու մերժումների պատմությունը։

Բանավեճի հիմնական թեման եղել է ընտրական հանձնաժողովների ձեւավորման մեխանիզմը։ Իրենք միասնականների առաջարկները մերժել են, քանի որ դրանցով չէր ապահովվելու բոլոր, նաեւ ԱԺ-ից դուրս գտնվող քաղաքական ուժերի ընդգրկումը հանձնաժողովներում, եւ «դեմ են արհեստական մոտեցումներին»։ Բացի այդ, նրանք չեն գտնում, որ միասնական տարբերակը Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտն է ներկայացնում, քանի որ այդ 11 կուսակցություններին չեն միացել ավանդականները։ Բարեփոխող Արմեն Մարտիրոսյանն էլ հիացած էր այն մթնոլորտով, որ, ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների, «այսօր ձեւավորվել է»։ Իմացած լինեք՝ «իշխանությո՛ւնը կարողացավ ստեղծել այդ մթնոլորտը»։

Համենայնդեպս, երկրապահները ցավում են, որ բանակցություններն ընդհատվեցին, իրենք դեռ պատրաստ են դրանք շարունակել, իսկ իրենց «դռները դեռ փակ չեն»։ Նրանք դեռ իրենց ընդդիմախոսներին կփորձեն ընդառաջ գնալ։ «Քաղաքական սուր իրավիճակների առիթ չկա»,- հավատացնում է պրն Բազեյանը։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու մամուլին թույլ չտրվեց ներկա լինելու այդ քննարկումներին, որպեսզի երեկվա ասուլիսի կարիքն էլ չլիներ (բացի այդ, ավելի հեշտ կլիներ փոխադարձ մեղադրանքների հավաստիությունը պարզել), պրն Բազեյանն ասաց, որ նպատակահարմար չէր։ «Ի վերջո, դա տպվելու է թերթերում»։ Իբր հիմա չի տպվում։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30