Common state՝ մեկ առանձին վերցրած նախարարությունում
Սերժ Սարգսյանի այն փաստարկներին ի պատասխան, որ «եթե այսօր հայկական հետախուզությունում աշխատում է մի քանի տասնյակ մարդ, ապա վաղը, անջատվելուց հետո, այնտեղ պետք է աշխատի մի քանի հարյուր մարդ, որովհետեւ նրանց հաշվապահ է պետք լինելու, շենքի պահակ եւ այլ կարգի աշխատողներ», Վլադիմիր Նազարյանն ու Էդվարդ Եգորյանը մի միասնական առաջարկ մշակեցին, որ նույն տրամաբանության համաձայն՝ արդեն կատարյալ եւ հիանալի կլինի, եթե ՆԳ եւ ԱԱ-ին միացվի նաեւ դատախազությունը, իսկ հետագայում էլ՝ դատարանները։ Ու դրանք բոլորը մեկ միասնական հաշվապահ, շենքի պահակ ու շատ քիչ քարտուղարուհիներ կունենան։
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎԻ
Նոյեմբերի վերջին տեղի կունենա Հայաստանի հանրապետական կուսակցության ակտիվի ժողով, որը կամփոփի կուսակցության ներսում վերջին ամիսներին կատարված աշխատանքի արդյունքները։ Այս հարցի վերաբերյալ Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ հարցազրույցն «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։
Կարդացեք նաև
ԿՈՄԿՈՒՍԻՑ՝ ՀԺԿ
Ժամանակին Հայկոմկուսի շարքերից դուրս էին եկել նրա ղեկավար անդամներ Ռազմիկ Արզոյանը եւ Հրաչյա Հարությունյանը։ Վերջինս անդամագրվել է Հայաստանի ժողովրդական կուսակցությանը եւ հիմա Կարեն Դեմիրճյանի զինակիցների մեջ է։
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԵՆ ՍԹԱՐԸ
«Լիզա Ճաղարյանն ընդդեմ Խոսրով Հարությունյանի» գործի քննությունը վերահանձնվել է Կրասնոսելսկից Արաբկիր դատարանին «բուքսիր եկած» դատավոր Սամվել Վարդանյանին։