Վերջին օրերին էլեկտրաէներգիայի սակագները որոշող հանձնաժողովը հայտնվել էր բավական տհաճ իրավիճակում։ Մի կողմից առկա կառավարության հանձնարարականը՝ սակագները բարձրացնել 12,5%-ով։ Մյուս կողմից հարկավոր էր ապացուցել, որ գոնե գնագոյացման հաշվարկներ կատարելիս հանձնաժողովն անկախ է հանրապետության զանազան էլեկտրակայաններ կատարած մի քանի էքսկուրսիաներից (կամ արտագնա նիստերի ստերից), հետո, ի վերջո, հայտարարվեց սակագների բարձրացման իրական չափը։
Հանձնաժողովը արդարացրեց իր հետ կապված մեծ հույսերը։ Նրանք կարող են հայտարարել, որ հոսանքի թանկացում չի եղել։ Բայց բնակչությունը եկող տարվանից շատ ավելի մեծ գումար է մուծելու օգտագործված հոսանքի դիմաց։ Սակագնի համահարթեցումը առաջին հերթին կմտնի սոցիալապես ամեն անապահով խավի գրպանը։ Նրանց համար հոսանքը կթանկանա 20-40%-ով։ Մեծ բնակարաններ, գրասենյակներ ունեցողների համար էական ազդեցություն չի ունենա գնի քողարկված բարձրացումը։ Հրապարակվող աղյուսակում պարզ երեւում է, թե որքան ավել գումար է մուծելու «միջին» բնակիչը, որն ամսական օգտագործում է 250-500 կվտ էլեկտրաէներգիա։
Սակագների բարձրացումը բնակչության համար նորություն չէ։ Սակայն այս մեկը հաստատ կարող է հավակնել «ամենաարհեստավարժ թանկացումը» տիտղոսին։
Ծախսված մուծումներ թանկացել է
Կարդացեք նաև
hոսանքը(կվտ) այս տարի(դրամ) եկող տարի (դրամ)
100 1500 2500 40%
150 2600 3750 31%
200 3700 5000 26%
250 4800 6250 24%
300 6050 7500 20%
500 11050 12500 12%
1000 23550 25000 6%
1500 36050 37500 4%