Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգելի պրն խմբագիր

Նոյեմբեր 13,1998 00:00
namak

Մեկ շաբաթ առաջ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքապետի եւ մի քանի այլ պաշտոնյաների հետ այցելել էր Դավթաշենի կամուրջ եւ ամերիկահայ գործարար Վահագ Հովնանյանի կառուցելիք «Կանաչ քաղաք»։ Ձեր թերթում այդ այցի մասին պատմող հոդվածում գրված էր, որ ամերիկահայ գործարարը այդ քաղաքի տարածքում կառուցվելիք առաջին տունը խոստացել Է նվիրել հանրապետության նախագահին։ Ես հիշում եմ, որ մի քանի տարի առաջ Գերագույն խորհրդում քննարկվում էր պետական պաշտոնատար անձանց ստացած նվերների հարցը։

Ինչպես բոլոր օրենքների քննարկման ժամանակ, այդ դեպքում էլ, մեր խորհրդարանականները մատնանշում էին քաղաքակիրթ երկրների օրենսդրությունը։ Որքան հիշում եմ, ընդունված օրենքի համաձայն, պետական պաշտոնյան պարտավորվում էր իր աշխատավարձից բարձր արժեք ունեցող նվերները հանձնել պետությանը։ Ճիշտ ու ճիշտ քաղաքակիրթ արտասահմանի նման։ Հիշում եմ, որ քննարկումների ժամանակ նշվում էր, որ բրիտանական պաշտոնյան պետությանն է հանձնում 50 դոլարից ավել արժեցող նվերը։ Սակայն ոչ ձեր թերթը, ոչ որեւէ այլ թերթ, այս հարցը չքննարկեց նվիրվող տան պարագայում։ Հնարավոր է, որ իմ մատնանշած օրենքը հետագայում փոխվել է։ Բոլոր դեպքերում կցանկանայինք, որ «Առավոտը» գրեր այդ մասին։

Հարգանքներով՝ Ա. ԺԱՄԿՈՉՅԱՆ,

թոշակառու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30