Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԲԱՐԻ ՑԱՐԻ» ՍԻՆԴՐՈՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նոյեմբեր 13,1998 00:00
Aleqsandr Agamalyan

ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնությամբ երեկ ԵՊՀ-ում սկսվեց եւ ավարտվեց գիտաժողով՝ «ՀՀ տնտեսության եւ ձեռնարկատիրության արդի խնդիրները» թեմայով։ Քննարկվող հարցերից ամենահետաքրքիրը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցն էր։ Ինչպես հայտնի է, ԳիԱրՔՄի-ի կուսակցությունը բազմիցս թե՛ էներգետիկ հանձնաժողովին, թե՛ կառավարությանն է ներկայացրել ծրագիր, որով պատճառաբանված առաջարկում էր անգամ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։

Կուսակցության նախագահ Ալեքսանդր Աղամալյանն իր ելույթում նշեց, որ Էներգետիկ հանձնաժողովի անդամները կուլիսներում իրենք էլ են խոստովանում թանկացման անհեթեթությունը, իսկ հեռուստատեսությամբ լրիվ հակառակն են պնդում։ Չգիտես ինչու պրն Աղամալյանը համոզված է, որ նախագահ Քոչարյանը լավ չէ իրազեկված այս խնդրի մասին։ Սակայն ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանի հետ զրուցելիս ճշտեցի, որ ՔԽ-ն իր եզրակացությունն արդեն դրել է նախագահի սեղանին, եւ նախագահը պիտի որ այն կարդացած լինի։ Եթե նախագահը ՔԽ-ի խորհուրդը՝ չբարձրացնել սակագները, չլսի, որքան հասկացա, ՔԽ-ն առանձնապես իրեն վատ չի զգա եւ կշարունակի ՀՀ նախագահին խորհուրդներ տալու իր անշնորհակալ ու ինչ-որ տեղ էլ սիզիֆյան գործը։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30