«Բարեփոխումներ» խմբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կտրուկ հերքեց «Առավոտի» այն տեղեկությունը, թե իրենց հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը մոտավորապես այսպես էր արտահայտվել. «Ներկա ընդդիմադիրները թող իրենց հրեշտակի պես չպահեն՝ յուրաքանչյուրի վերաբերյալ էլ այնքան տվյալներ կան, որ հարկ եղած դեպքում կարելի կլիներ բոլորին մի երկու ժամում հավաքել»։
Նշենք, որ այս լուրն «Առավոտին» հայտնած պատգամավորները պնդում են, թե այս մասին իրենց պատմել էին «Բարեփոխումների» այլ անդամներ, որոնք մասնակցել էին այդ նույն հանդիպմանը։ ՛
ԴԱՏԱՐԱՆ ՉԵ՞Ն ԴԻՄԵԼ
«Առավոտի» հետ զրույցում դաշնակցական Աշոտ Փափազյանը, որը ՀՅԴ հանրահավաքում հնչեցրել է հայտնի մեղադրանքներն, ասաց. «Ավելացնելիք չունեմ, մնացածը կասեմ դատարանում, սակայն չնայած բազում հայտարարություններին, կարծես թե ոչ ոք դատարան չի դիմել։ Համենայնդեպս, մինչեւ օրս իրավապահ մարմիններն ինձ այդ հայտարարությունների առիթով հաստատող փաստեր ներկայացնելու համար չեն դիմել»։
Կարդացեք նաև
ՍԱՐԱԼԱՆՋԻՆ ՋՈՒՐ ԵՆ ՏՎԵԼ
Աբովյանի Սարալանջ թաղամասում ջրի մատակարարումն արդեն մոտ մեկ ամիս է, որ իրականացվում է շուրջօրյա ռեժիմով։ Դրան նախորդել է շենքերի մուտքագծերին ջրաչափերի տեղադրումը։ Վեց խորանարդ մետր ջուրը վաճառվում է 350 դրամով։ Ինչպես հայտնեց քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը, միջին արդյունքները շենքերում տարբեր են։ Մեկ շնչին ընկնող նվազագույն ջրաքանակը 250 լիտր է, իսկ առավելագույնը՝ 600։