Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբեր 13,1998 00:00
lurer

Ըստ խորհրդարանական միջանցքներում պտտվող լուրերի, մոտ ժամանակներս Հայաստանի կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններ. հարկային տեսչության պետ կարող է նշանակվել ԱԺ-ի «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը, պաշտպանության փոխնախարար Գեւորգ Վարդանյանին առաջարկվելու է բնապահպանության նախարարի պաշտոնը, իսկ էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը, հնարավոր է, կստանձնի փոխվարչապետին հավասարազոր մի պաշտոն՝ նախարարությունում իր տեղը զիջելով տրանսպորտի ներկայիս նախարար Երվանդ Զախարյանին։

ՍԵՐԺԸ՝ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ

«Եթե Վանոյի կարծիքով անվտանգության մարմինների դերը կամ խնդիրը հեռախոս լսելն է, ի՞նչ ասեմ, չէի սպասում։ Վանոն, որ երկար ժամանակ աշխատել է ՆԳ նախարար, չէի կարծում, թե այդքան անտեղյակ կլինի ազգային անվտանգության խնդիրներին»,- «Առավոտին» ասաց ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։

Հարցազրույցը կարող եք կարդալ 4-րդ էջում։

ԻՍԿ ԴՈ՛Ւ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԵՂԵ՞Լ ԵՍ

«ԱՊՀ տարածքում միասնական ՆԳ եւ ԱԱ նախարարություն գոյություն չունի, առնվազն հետախուզությունն առանձին է։ Եվ չգիտեմ, թե ինչ փաստարկներ կարող են լինել այս սուպերնախարարության պահպանման օգտին։ Իսկ Սերժ Սարգսյանի մեղադրանքները, թե տեղյակ չենք այս մարմինների գործառույթներին՝ գոնե ինձ չեն վերաբերում։ Վերջիվերջո, ինքն էլ հին պրոֆեսիոնալ ու շատ հայտնի հետախույզ չի եղել ու հիմա արդեն ամեն ինչ հասկանում՝ մնացածներն է, որ ոչինչ չեն հասկանում»,- ասաց «Հայրենիք» պատգամավորական խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանը։

Ընդարձակ՝ 3-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30